Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են կալանավորվածներին
Փետրվարի 2-ին և 3-ին Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ վարչական կալանքի տակ գտնվող 25 անձանց՝ Թբիլիսիի և Դուշեթիի ժամանակավոր պահման վայրերում և Ինգորողվայի համալսարանական կլինիկայում։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել է նաև «Տվ Պիրվելի»-ի օպերատոր Նիկոլոզ Կոկայային Վիվամեդ կլինիկայում:
Տագնապալի է, որ գրեթե բոլոր ձերբակալվածները, մասնավորապես՝ 22 անձինք, նշում են իրավապահների կողմից վատ վերաբերմունքի փաստեր։ 9 կալանավորներ նշել են, որ իրենց նկատմամբ վատ են վարվել և՛ ձերբակալության ժամանակ, և՛ այն բանից հետո, երբ իրենց նստեցրել են միկրոավտոբուս, որտեղ դիտավորյալ ֆիզիկական բռնության են ենթարկվել։
Բերման ենթարկվածներից 11-ը տեսանելի վնասվածքներ են ստացել հիմնականում դեմքի հատվածում։ Մտահոգիչ է հատկապես այն, որ կլինիկա ընդունվածների մոտ նկատվել են ուղեղի ցնցումին բնորոշ ախտանիշներ՝ սրտի բաբախյուն և գլխացավեր։ Կլինիկայում գտնվող կալանավորներից մեկը ակնախորշի վնասվածք էր ստացել։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ հարցազրույցի պահին նրա աչքը վիրակապված էր։
Ըստ բերման ենթարկվածների, ցավոք սրտի, նրանց բերման ենթարկելն իրականացվել է անխտիր, չնայած այն հանգամանքին, որ, ըստ բերման ենթարկվածներից ոմանց, իրենք նույնիսկ ճանապարհի վրա չեն եղել և բերման են ենթարկվել մայթից։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Ներքին Գործերի նախարարություն՝ դաժան վերաբերմունքի և այլ իրավախախտումների փաստերին համապատասխան իրավական պատասխան տալու համար և շարունակելու է վերահսկել ընթացող դատավարությունը։