Նորություններ

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 10-ին։ Այս օրվա նպատակն է բարձրացնել հոգեկան առողջության մասին հանրային իրազեկությունը և միավորել աշխարհի տարբեր դերակատարների, այդ թվում՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և անհատների ջանքերը՝ պաշտպանելու հոգեկան առողջության իրավունքը:

Այս տարի աշխատավայրում հոգեկան առողջության պաշտպանությունը հայտարարվել է առաջնահերթություն, [1] և հատուկ ուշադրություն է դարձվում հոգեկան առողջության և աշխատանքի կարևոր կապին։

Ժամանակակից աշխարհում, հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճի հետ մեկտեղ, չափազանց կարևոր է հնարավորինս նվազեցնել պատճառական գործոնները և իրականացնել կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Անառողջ աշխատանքային միջավայրը, ներառյալ խարանը, խտրականությունը, ոտնձգությունը և այլ ոչ պատշաճ աշխատանքային պայմանները, զգալի վտանգ են ներկայացնում մարդու հոգեկան առողջության և կյանքի որակի համար:

Վրաստանում տարիներ շարունակ չլուծված համակարգային խնդիրները հնարավորություն չեն տալիս բարելավելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավական վիճակը։

Մինչ այժմ սուր էր դրված ստացիոնար հոգեբուժական ծառայությունների գերբնակեցման խնդիրը, որն ուղղակիորեն կապված է մահճակալների սակավության և համայնքային ժամանակակից ծառայությունների բացակայության հետ։ Անհնար է չհիշատակել այդ հաստատությունների մեծ մասում առկա ծանր թերապևտիկ, ենթակառուցվածքային և սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք չեն համապատասխանում ազգային կամ միջազգային չափանիշներին և հիվանդների արժանապատիվ բուժման պայմաններին։ Համայնքային ամբուլատոր հոգեբուժական ծառայությունները անհավասարաչափ են բաշխված աշխարհագրորեն և չեն կարող ամբողջությամբ ծածկել համապատասխան կարիքներ ունեցող բոլոր անձանց:


[1] https://wfmh.global/news/2024.24-04-17_wmhd2024-theme

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)