Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին այլընտրանքային զեկույց ներկայացրեց
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին այլընտրանքային զեկույց ներկայացրեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ և նախորդ IV ցիկլով կոմիտեի կողմից արված առաջարկությունների վերաբերյալ:
Այլընտրանքային զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը կոմիտեին ներկայացրեց երկրում քաղաքացիական և քաղաքական իրավունքների վիճակը: Մասնավորապես, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, գենդերային հավասարությունը, անչափահասների իրավունքները դատական գործընթացում, ընտանեկան բռնությունը և երեխաների մարմնական պատիժը, փոքրամասնությունների իրավունքները, արդար դատաքննության իրավունքը, դավանանքի և համոզմունքների ազատությունը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքն ու պատիժները, վատ վերաբերմունքի կամ պատժի արգելում և հետաքննություն, ներքին տեղահանված անձանց իրավական կարգավիճակ:
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին առաջարկել է այն կարևորագույն հարցերի ցուցակը, որոնց վրա կոմիտեն պետք է կենտրոնանա պետական զեկույցի վերանայման գործընթացում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն այս տարվա նոյեմբերի 3-ին կայացած փակ նիստում կընդունի (այսպես կոչված list of issues) և Վրաստանի կառավարությանը կսահմանի գրավոր պատասխաններ ներկայացնելու որոշակի ժամանակ: Դրանից հետո կոմիտեի հաջորդ նստաշրջանը կքննարկի Վրաստանի կառավարության զեկույցը: