Վրաստանի ժողովրդական պաշտպանը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովին ներկայացրել է հարցերի ցանկը
2021 թվականի հունիսի 30-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովին (90-րդ նախանստաշրջանային աշխատանքային խմբի նիստի համար) ներկայացրեց երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հրատապ հարցերի ցանկը:
Փաստաթղթում ժողովրդական պաշտպանը նշում է, որ կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից, կրկին մարտահրավեր է մնում՝ երեխաների ինքնասպանության կանխարգելումը և ընտանիքում բռնության փաստերին արձագանքելու և երեխաների խնամքի համակարգերի անարդյունավետությունը: Նաև նշում է, որ պետությունը չի ապահովում, սեռական բռնության զոհ դարձած երեխաների կարիքների ժամանակին բացահայտումն ու նրանց աջակցելու և վերականգնման վրա կողմնորոշված գործուն միջոցառումների անցկացումը: Ժողովրդական պաշտպանը շեշտը դնում է երկրում երեխաների ծայրաստիճան ծանր աղքատության, փողոցում ապրող և աշխատող երեխաների կարիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների առջև ծառացած մարտահրավերների վրա:
Խնդիրների ցանկը նաև վերանայում է բռնազավթված գծի հարակից գյուղերում ապրող երեխաների կարիքները `կրթության մատչելիության, սոցիալական ինտեգրման, առողջապահական ծառայությունների մատչելիության, հոգեբանական սոցիալական բարեկեցության և բավարար կենսամակարդակի տեսանկյունից:
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում հանձնաժողովին ուշադրություն դարձնել և Վրաստանից պահանջել հաշվետվողականություն, պետական խնամքի տակ գտնվող երեխաների իրավական վիճակի և խոշոր չափսի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի մասին: Ժողովրդական պաշտպանը նշում է, որ տարիներ շարունակ պետությունը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև, ինչպիսիք են՝ խնամքի համակարգում գտնվող երեխաների նկատմամբ բռնության փաստերի կանխարգելումը, դրանց վրա արձագանքումը, ժամանակին բացահայտումը, բռնության զոհ երեխաների վերականգնումը, կրթության և առողջության իրավունքի պաշտպանությունը, պետական խնամքի համակարգից դուրս եկած շահառուների աջակցությունը:
Կրթության իրավունքի մատչելիության տեսանկյունից փաստաթղթում նաև վերանայվում է կրթական հաստատություններում առկա ենթակառուցվածքային լուրջ խնդիրները, աղքատության մեջ, պետության խնամքի տակ, մարզերում և հատկապես լեռնային շրջաններում ապրող երեխաների վիճակը: Հաշմանդամություն ունեցող երեխաների և կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական գործընթացում լիարժեք ընդգրկման առումով գոյություն ունեցող մարտահրավերները:
2022 թվականի հոկտեմբերին, Վրաստանի կառավարությունը պարզեցված հաշվետվության ընթացակարգին համապատասխան, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովին կներկայացնի ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հռչակագրի կատարման մասին զեկույցը: Այս ընթացակարգի համաձայն, հանձնաժողովը մասնակից պետությանը կոնկրետ տեղեկություն ստանալու համար 30 հարց – մինչև զեկույցը ուղարկում է հարցերի ցանկը: Այս գործընթացի նպատակն է պետությանը տեղեկատվություն տրամադրել հռչակագրի և դրա երկու լրացուցիչ արձանագրությունների (Միասնական հաշվետվության դեպքում) կատարման հետ կապված միջոցառումների և զարգացումների վերաբերյալ: Մասնակից պետությունների պատասխանները հարցերի ցանկին, ներկայացնում են հռչակագրի կատարման պարբերական զեկույցը:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից ներկայացված հարցերի ցանկը ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի համար օժանդակ փաստաթուղթ է, որպեսզի պետության համար հարցերի խնդիրների ցանկը որոշելիս, հաշվի առնի երկրում իրավիճակի վերաբերյալ ժողովրդական պաշտպանի գնահատականները: