Ժողովրդական պաշտպանի հանդիպումը Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում (DG NEAR)
Բրյուսել կատարած ընթացիկ այցի շրջանակում Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի և տնտեսական ներդրումների պլանի դեպարտամենտի ղեկավար Դիանա Յաբլոնսկայի հետ։
Հանդիպմանը հիմնականում խոսվել է Եվրամիության 12 կետից բաղկացած ծրագրի մասին։ Նշվեց, որ այս ուղղությամբ DG NEAR-ի ներկայացուցիչները բևեռացումը համարում են հիմնական մարտահրավեր և ընդգծում իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հատվածի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ այն նվազեցնելու համար։ Բացի այդ, հանդիպմանը Ժողովրդական պաշտպանը քննարկել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության մանդատը, գործունեությունը և ընդհանուր իրավիճակը։
Տնօրինության անդամները շնորհավորեցին Լևան Իոսելիանիին Ժողովրդական պաշտպան ընտրվելու կապակցությամբ և նշեցին, որ Եվրահանձնաժողովի կողմից մշակված Վրաստանի համար 12 առաջնահերթություններից մեկը վերաբերում է Ժողովրդական պաշտպանի ընտրությանը։