Ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է այսպես կոչված՝ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի ուսումնասիրությունը
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը գրավոր դիմել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնված այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերաբերյալ խնդրել է իրավական եզրակացություն պատրաստել:
Համաձայն հրապարակայնորեն տարածված տեղեկատվության՝ Ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է ուսումնասիրել օրենքի նախագիծը՝ գնահատելու դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Կազմակերպությունն ընդգծում է արտահայտվելու և հավաքների ազատության կարևորությունը Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար և նախատեսում է համագործակցել Վրաստանի բոլոր միջազգային գործընկերների հետ՝ իրականացնելու այս կարևոր աշխատանքը։
Հարկ է նշել, որ Վրաստանը հանձնառու է ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին մշակել և ընդունել ազգային օրենսդրություն բաց և ներառական հանրային խորհրդակցությունների միջոցով: Խորհրդակցությունների անհրաժեշտություն է առաջանում հատկապես այն դեպքում, երբ օրենքներն ուղղակիորեն ազդում են քաղաքացիական սեկտորի գործունեության վրա։