Վրաստանի ժողովրդական պաշտպանի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը
2021 թվականի հուլիսի 19-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանը հանդիպում ունեցավ Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի հետ:
Վրաստանի ժողովրդական պաշտպանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը պարբերաբար հանդիպումներ են ունենում, որի ընթացքում քննարկում և զրուցում են մարդու իրավունքների արդի խնդիրների մասին: «Դեսպանի այսօրվա այցը հաստատում ու արտահայտում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հարգանքը ժողովրդական պաշտպանի գրասենյակի նկատմամբ:
Այսօր մենք կենտրոնացել ենք Գերագույն դատարանում դատավորների նշանակման գործընթացի և այն խնդիրների վրա, որոնք մենք տեսնում ենք այս գործընթացում: Նաև խոսեցի հուլիսի 5-6-ին զարգացած իրադարձությունների մասին, ընդգծեցի պետության և իրավապահ մարմինների պատասխանատվությունը և նշեցի, որ, ցավոք, չնայած մի շարք ապացույցների և ցուցանիշների, ոչ ոք պատասխանատվություն չի կրել այդ բռնի գործողության կազմակերպման համար»,- հայտարարել է օմբուդսմենը:
«Շատ լավ հնարավորություն ունեցա ժողովրդական պաշտպանի և նրա թիմի հետ քննարկել վերջին ժամանակներում Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը: Ժողովրդական պաշտպանի ինստիտուտը չափազանց կարևոր դեր է խաղում ցանկացած ժողովրդավարության մեջ, մանավանդ այստեղ ՝ Վրաստանում, երբ երկիրը զբաղվում է շատ կարևոր և բարդ խնդիրներով: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել ժողովրդական պաշտպանի գրասենյակի հետ` համագործակցության ընդլայնման և վրաց ժողովրդավարության ամրապնդման գործում ժողովրդական պաշտպանի կարևոր դերին աջակցելու համար», - հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: