Նորություններ

Առցանց հանդիպում տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան առցանց հանդիպում անցկացրեց տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2020-ի խորհրդարանական ընտրություններում մարդու իրավունքների խախտման հնարավոր դեպքերը և դրանց արձագանքման եղանակները: Քննարկվել են հնարավոր ռիսկերը և համագործակցության ծրագրերը:

Մարդու իրավունքների պաշտպանը դիտորդական առաքելություն է իրականացնելու իր մանդատի շրջանակներում: Դիտարկումը ներառում է՝ ինչպես ընտրությունների օրը մարդու իրավունքների խախտումների ուղղակի հայտնաբերում, այնպես էլ նախընտրական միջավայրի դիտարկում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)