Նորություններ

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Եվրոպական ցանցի և գործընկերների հայտարարությունը

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը և գործընկերները համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Վրաստանի Ժողովրդական պաշտպանի։

«Վրաստանի Ժողովրդական պաշտպանը, իր վերջին գործունեության պատճառով, բախվել է բազմաթիվ բանավոր սպառնալիքների և քաղաքական գործիչների հարձակումների։ Այս անհանգստացնող զարգացումների լույսի ներքո, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը (ENNHRI), Իրավահավասարության մարմինների եվրոպական ցանցը (Equinet), Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքը (GANHRI) և Օմբուդսմենի միջազգային ինստիտուտը (IOI) հրապարակել են համատեղ հայտարարություն՝ ի աջակցություն ինստիտուտի։

Իր վերջին գործունեության պատճառով, Վրաստանի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը, նրա անձնակազմն ու ղեկավարությունը, ինչպես նաև ինստիտուտի հետ աշխատող փորձագետները դարձել են բարձրաստիճան քաղաքական գործիչների բանավոր հարձակումների և սպառնալիքների թիրախ։

Լրատվամիջոցների և քաղաքացիական կազմակերպությունների կողմից բացահայտված բազմաթիվ հայտարարություններ ներառում էին ինստիտուտի վարկաբեկումը, փորձագետների նկատմամբ իրավական պատասխանատվության սպառնալիքը, աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտությունները և ինստիտուտի մանդատի ու լիազորությունների նկատմամբ կասկածը:

Այս գործողությունները բացասաբար են անդրադառնում Ժողովրդական պաշտպանի համար բարենպաստ միջավայրի ապահովման վրա, որպեսզի նա՝ որպես բազմամանդատ կառույց, կարողանա արդյունավետ և անկախ աշխատել։ Նման հանրային սպառնալիքները կարող են հանգեցնել այլ խմբերի կամ անհատների հետագա հարձակումների, ինչը կարող է անհանգստության պատճառ հանդիսանալ ինստիտուտի անձնակազմի և ղեկավարության անվտանգության համար: Այս ամենը կարող է բացասաբար ազդել ինստիտուտի հանրային իմիջի, վստահության և նրա նկատմամբ ողջ բնակչության վստահության վրա։

Համատեղ հայտարարությամբ մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վրաստանի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին և ընդգծում այն ​​փաստը, որ վերջին զարգացումները խախտում են տարածաշրջանային և միջազգային չափանիշները, ըստ որոնց՝ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտները և նրանց աշխատակազմը չպետք է հետապնդվեն կամ սպառնալիք ստանան իրենց մանդատին համապատասխան գործունեության պատճառով:

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը և խորհրդարանին հավատարիմ մնալ հստակ սահմանված միջազգային սկզբունքներին և ապահովել, որ Վրաստանի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը պաշտպանված լինի ահաբեկումից, սպառնալիքներից կամ որևէ այլ գործողությունից, որը կարող է սահմանափակել ինստիտուտի անկախությունն ու արդյունավետությունը:

Կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են պաշտպանել անպատշաճ միջամտություններից և խոչընդոտներից ինստիտուտները, որոնք մշտադիտարկում են պետությանը, ինչպես նաև գործունեություն են ծավալում մարդու իրավունքների, իրավահավասարության, արդյունավետ կառավարման և օրենքի գերակայության խթանման և պաշտպանության ուղղությամբ:

Մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանի համապատասխան մարմիններին, օգնենք և առաջարկենք լրացուցիչ հանձնարարականներ՝ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի համար բարենպաստ միջավայր ապահովելու պարտավորության կատարման կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)