Ժողովրդական պաշտպանի պաշտոնական հանդիպումները Ստրասբուրգում
Պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին մայիսի 22-24-ը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման դեպարտամենտում, որտեղ դեպարտամենտի ղեկավար Քլեր Օվիի հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ, Ժողովրդական պաշտպանի կողմից ներկայացված հաղորդագրությունները:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի և Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։
Հանդիպումների ընթացքում Ժողովրդական պաշտպանը քննարկել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, խոսել գրասենյակի մանդատի և վերջին զարգացումների համաձայն մատնանշված առաջնահերթությունների մասին, ընդգծել գրասենյակի դերը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման համար։