Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը խորհրդարանի մոտ ընթացող ակցիայի վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հետևում է խորհրդարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի զարգացումներին, որտեղ պարբերաբար լարված իրավիճակ է, հավաքի մասնակիցների և իրավապահների միջև կոնֆլիկտային օջախներ կան, միևնույն ժամանակ մոբիլիզացվում են իրավապահները, տեղակայված է նաև ջրցան մեքենա, տեղեկություններ են տարածվում պղպեղի գազ օգտագործելու մասին։

Ժողովրդական պաշտպանը շեշտում է, որ հավաքների ազատությանը միջամտելը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե գործողությունը կրում է բռնի և/կամ անօրինական բնույթ, որի դեպքում իշխանությունների կողմից հավաքի դադարեցումը պետք է օգտագործվի որպես վերջին միջոց, իսկ ուժի կիրառումը նշված շրջանակներում պետք է համապատասխանի անհրաժեշտության և համաչափության խիստ թեստը։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի դիտարկմամբ՝ այս փուլում (ապրիլի 29, ժամը 00:30) հավաքը դադարեցնելու նախադրյալ չկա, և հանրահավաքը խաղաղ է, ուստի Ժողովրդական պաշտպանը դիմում է Ներքին Գործերի նախարարությանը չօգտագործել ուժ հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ և չխանգարել նրանց օգտվելու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից։

Միաժամանակ Ժողովրդական պաշտպանը հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում դուրս չգալ խաղաղ հավաքի շրջանակներից։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)