Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ իրականացրած հանցավոր գործողությունների վերաբերյալ

2021 թվականի ապրիլի 9-ին, տեղեկատվություն տարածվեց «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ կատարված հանցավոր գործողությունների մասին: Հեռարձակողի հաղորդմամբ, աշխատակիցներից մեկի նկատմամբ իրականացվել է ֆիզիկական բռնություն, իսկ երկրորդին վնասել են ավտոմեքենան: Տուժողները հարձակումները կապում են քննադատիչ լրատվամիջոցում գործունեություն ծավալելու հետ:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա ընթացքում սա «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների վրա ֆիզիկական հարձակման առաջին դեպքը չէ: Փետրվարի 25-ին լրագրողական գործունեության պատճառով, հարձակման ենթարկվեց «Ֆորմուլա» հեռուստաընկերության գլխավոր լրատվական թողարկման հաղորդավար Վախո Սանաիան: Լրատվամիջոցների ներկայացուցիչների և դրանց հետ կապված անձանց նկատմամբ վերջին ժամանակաշրջանում հաճախակի դարձած ֆիզիկական հաշվեհարդարի, սպառնալիքի և հանցանքի նշաններ պարունակող փաստերի մասին, բավականին ընդհարձակ խոսվում է ժողովրդական պաշտպանի 2020 թվականի մարդու իրավունքների մասին զեկույցում:

Ժողովրդական պաշտպանը դատապարտում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կարևորում է ազատ և քննադատական ​​լրատվամիջոցների կենսական դերը, ժողովրդավարական հասարակության համար, ինչպես նաև նրա հատուկ դերը երկրում օրենքի գերակայության պահպանման և մարդու իրավունքների հարգանքի ուղղությամբ:

Ժողովրդական պաշտպանը քննչական մարմիններին կոչ է անում ժամանակին և արդյունավետ հետաքննել «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների վրա կատարված հարձակումները: Միևնույն ժամանակ, անպատժելիության միջավայր ստեղծելու և խրախուսանքներից խուսափելու նպատակով, առանձնացնեն և բարձրացնեն, լրագրողների և հեռուստաընկերությունների ներկայացուցիչների դեմ անցյալում կատարված հանցավոր միջադեպերի հետ կավպած անձանց պատասխանատվության հարցը:

Բացի այդ, ժողովրդական պաշտպանը կոչ է անում համապատասխան գերատեսչություններին և պաշտոնատար անձանց, ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից գործունեության անխափան իրականացման համար, անվտանգ և օժանդակ միջավայր:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)