Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի պահանջով հիվանդ երեխաների ծնողների ներկայացուցիչը կներգրավվի ախոնդրոպլազիայի համախտանիշի արդյունավետ կառավարման և բուժման ուղեցույցների մշակման գործընթացում

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ, Առողջապահության նախարարությունում կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ Ախոնդոպլազա հիվանդության համախտանիշի արդյունավետ կառավարման և բուժուման ազգային ուղեցույցների, արձանագրությունների և առաջարկությունների մշակման գործընթացում, ոլորտի փորձագետների հետ միասին կներգրավվեն այդ հիվանդությամբ տառապող երեխաների ծնողների ներկայացուցիչները:

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչը 2023 թվականի մարտի 29-ին առաջարկ է արել ծնողներին ներգրավել հարցի քննարկմանը հազվագյուտ հիվանդություններ ունեցող շահառուների ծառայությունների և դեղերի հասանելիության ուղղությամբ աշխատող համակարգող խորհրդի նիստում։

Ախոնդրոպլազիայի համախտանիշով երեխաների ծնողները կապվել են Ժողովրդական պաշտպանի հետ և օգնություն խնդրել իրենց երեխաների բուժումն ապահովելու համար։ Ժողովրդական պաշտպանի աշխատակազմն առաջին իսկ օրերից ակտիվ կապի մեջ է ինչպես ծնողների, այնպես էլ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ և շարունակելու է աշխատել երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ, այդ թվում այդ հիմնախնդիրը լուծելու համակարգումը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)