Տեղեկատվություն

Դիմակ կրելու կարգը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստել և ներկայացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով և Կառավարության N368 որոշմամբ հաստատված «Հագուստի կանոն»-ի պարզեցված տարբերակը:

1.Ինչպիսի՞ դիմակ կարող եմ կրել:

Դիմակը պաշտպանում է շնչառական օրգանները կաթիլներից և մասնիկներից: Դիմակը կարող է լինել բժշկական կամ ոչ բժշկական:

Բժշկական դիմակը նախատեսված է բժշկական սպասարկող անձնակազմի համար: Այն պահպանում է կաթիլների առնվազն 95% -ը, երբ օգտագործվում է միայնակ:

Ոչ բժշկական դիմակը պատրաստված է տարբեր գործվածքներից: Այն օգտագործվում է կենցաղային պայմաններում և պաշտպանում է մեզ վարակված անձից հիվանդությունը տարածելուց: Տարբեր հյուսվածքների ոչ բժշկական դիմակների զտման արդյունավետությունը տատանվում է 0,6% -ից 70%:

2.Ինչպե՞ս պիտի կրեմ դիմակը։ Պե՞տք է ծածկել քիթը:

Դիմակը պետք է ամբողջությամբ ծածկի քիթը և բերանը՝ ամրացված լինի կզակի և քթի վրա:

3.Որտե՞ղ է անհրաժեշտ կրել դիմակը ։

  • Պետական և մասնավոր հաստատությունների ընդունարաններում
  • Հանդիպումների/հավաքույթների ժամանակ, երբ անհնար է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն
  • Ընդհանուր օգտագործման վերելակներում
  • Առևտրասրահների մեջ
  • Հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում
  • Հասարակական տրանսպորտով և տաքսիով ճանապարհորդելիս

* Դիմակը կրելը պարտադիր է նաև տարբեր աշխատավայրերում՝ 2020 թվականի մայիսի 29-ի Վրաստանի օկուպացված տարածքների, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի №01-227/ո հանձնարարականներին համապատասխան:

* * Փակ տարածքներում թույլատրվում է օգտագործել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական դիմակներ:

4.Ո՞ւմից չի պահանջվում կրել դիմակ:

  • Պաշտպանության ուժերի կազմում գտնվող անձից, քրեակատարողական հիմնարկի աշխատակցից և իրավապահ ծառայողից, իր լիազորություններն իրականացնելիս, եթե հնարավոր չէ օգտագործել դիմակ և/կամ ուղղակիորեն չի շփվում կողմնակի անձի հետ
  • Մասնագիտական գործունեությունը իրականացնող անձից, եթե նրա համար անհնար է դիմակ կրել (ներառյալ լոգոպեդ, ժեստերի լեզվի թարգմանիչ)
  • մինչև 6 տարեկան երեխաից
  • Այն անձը, ով առողջական վիճակի պատճառով (ներառյալ քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդություն, բրոնխային ասթմա, սրտանոթային հիվանդություն` շնչառական անբավարարության պատճառով, հոգեկան խանգարում, աուտիզմի սպեկտրի խանգարում և/կամ զարգացման աննորմալություն կամ արատ) ինչի մասին վկայում է բժշկական/բժշկի տեղեկանքը
  • Մետրոպոլիտենի/երկաթուղու մեքենավարը՝ ծառայողական պարտականությունների ժամանակ
  • Անձը, ով գտնվում է փակ հասարակական վայրում, եթե անհնար է, որ անձը ծառայություններ ստանա / օգտվի ծառայությունից և միևնուլն ժամանակ դիմակ կրի:

Բացի այդ, հանդիպումների/հավաքույթների ժամանակ խոսնակը կարող է դիմակ չկրի, եթե նա պահում է 2 մետր սոցիալական հեռավորություն:

5. Եթե իմ առողջական վիճակի պատճառով ես ի վիճակի չեմ դիմակ կրել, արդյո՞ք պետք է նոր տեղեկանք ստանամ բժշկական հաստատությունից:

Նոր տեղեկանք ստանալու համար պարտադիր չէ խորհրդակցել բժշկի հետ, կարող եք օգտագործել արդեն իսկ առկա ցանկացած տեսակի բժշկական փաստաթուղթ: Դրանց թվում` բժշկական-սոցիալական փորձաքննության ակտից քաղվածք, առողջական վիճակի մասին տեղեկություններ (ձև №IV-100/ա) և այլն:

6. Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ դիմակ կրելու կարգի խախտելը:

Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42​11 հոդվածի համաձայն` ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, իսկ իրավաբանական անձը/անհատ ձեռներեցը` 500 լարիով:

7.Ո՞վ կարող է մեզ տուգանել:

  • Վրաստանի ներքին գործերի նախարարությունը
  • Վրաստանի ֆինանսների նախարարությունը
  • Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը
  • Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը
  • Քաղաքապետարանները
Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)