Տարեցների իրավունքների վերաբերյալ հանդիպում
2021 թվականի մայիսի 28-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն և ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ՝ Լիկա Ծիկլաուրին և Նինո Շալամբերիձեն, տեղեկատվական հանդիպում են անց կացրել տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Հանդիպման նպատակն էր գնահատել երկրում տարեցների առջև ծառացած մարտահրավերները և կիսվել նրանց իրավական վիճակով:
Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը, որպես մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, ակտիվորեն վերահսկում է տարեցների իրավունքների պաշտպանությունը և պետության կողմից տարեցների իրավունքների արդյունավետ իրականացումը պրակտիկայում: Տարեցների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի կարևոր ուղղություններից մեկն է:
Հանդիպման մասնակիցները խոսեցին տարեցների պատշաճ երկարաժամկետ խնամքի մատչելիության խնդիրների, տարեցների նկատմամբ բռնության վիճակագրության հարցերի, համավարակի պայմաններում տարեցների իրավական վիճակի մասին: Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները խոսեցին նաև գրասենյակի հիմնական գործունեության մասին, ինչպես միջազգային, այնպես էլ երկրի ներքին մակարդակում: Նաև, գրասենյակի ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է տարեցների իրավական վիճակի վերաբերյալ 2020 թվականի խորհրդարանական զեկույցում քննարկված հարցերի մասին. Հիմնական մարտահրավերները և համապատասխան գերատեսչություններին տրված հանձնարարականների բովանդակությունը: Հանդիպման մասնակիցները խոսեցին տարեցների առջև ծառացած հիմնական մարտահրավերների մասին, իրենց կազմակերպությունների հեռանկարներից:
Հանդիպման ավարտին, ժողովրդական պաշտպանի գրասենյակը և տարեցների իրավունքների վրա աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համաձայնվել են ապագա համագործակցության շուրջ: