Տարեցների նկատմամբ բռնության մասին իրազեկվածության բարձրացման համաշխարհային օր
Հունիսի 15-ը տարեցների նկատմամբ բռնության իրազեկվածության բարձրացման համաշխարհային օրն է, որի նշումը ծառայում է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության խթանմանը և նրանց իրավունքների ավելի լավ իրացմանը:
Վրաստանում հիմնական մարտահրավերներից մեկը տարեցների նկատմամբ բռնության տեսանելիության բացակայությունն է: Ժողովրդական պաշտպանը տարիներ շարունակ խոսում է այս ոլորտում անփոփոխ և համակարգային խնդիրների մասին, որոնք կապված են այնպիսի կարևոր հարցերի հետ, ինչպիսիք են բռնությունը և վատ վերաբերմունքը հրահրող ռիսկի գործոնների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ բռնության այլ ձևերի նույնականացման և լիարժեք վիճակագրություն վարելու հետ, դրանց վրա պատշաճ արձագանքի և արդյունավետ վերահսկողության համակարգի գոյության հետ:
Ընտանիքում բռնության զոհերի շրջանում առավել խոցելի խմբերից մեկը տարեցներն են, որոնց նկատմամբ ընտանեկան բռնությունը հատկապես ծանր է պատկերվում: Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից ուսումնասիրված դեպքերի վերլուծությունը պարզում է, որ տարեցների նկատմամբ ընտանեկան բռնությունը հիմնականում հոգեբանական և տնտեսական բնույթ ունի: Սակայն, լուրջ մարտահրավերներ են իրավապահ մարմինների և սոցիալական ծառայության ներկայացուցիչների կողմից բռնության բացահայտումը և հետագա քայլերի ծրագրումը: Տարեց մարդկանց նկատմամբ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ մանրամասն վիճակագրական տեղեկատվության բացակայությունն անհնար է դարձնում բռնության սադրիչ հանգամանքների բացահայտումը, հետագայում կանխարգելման համապատասխան մեխանիզմների իրականացումը և դրանց կատարելագործումը: Վիճակագրական տվյալների խորը վերլուծությունը հստակ ցույց կտա հասարակությանը տարեցների նկատմամբ բռնության առանձնահատկությունները, միաժամանակ աջակցելով պատասխանատու մարմիններին տարեցների ավելի արդյունավետ և հատուկ հարմարեցված կանխարգելման և պաշտպանության միջոցառումների ծրագրավորման հարցում: Ըստ այդմ, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը սկսել վիճակագրական տվյալների արտադրությունը 65 և ավելի բարձր տարիքի անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ: