Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը մասնակցել է քրեակատարողական հիմնարկներում արդարադատության տների բացման միջոցառմանը

2023 թվականի հունիսի 12-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանը մասնակցել է քրեակատարողական հիմնարկներում արդարադատության տների բացման հետ կապված միջոցառմանը։

Նորամուծությունը ենթադրում է քրեակատարողական հաստատություններում գտնվողների համար Արդարադատության տան ավելի քան 50 ծառայությունների տեղում մատուցում:

«Շատ բանտարկյալներ այդ խնդրով դիմել են ինձ, որ չեն կարողանում ժամանակին անձը հաստատող փաստաթուղթ ստանալ, երեխաների համար լիազորագիր տալ կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի հարց լուծել։ Ողջունում եմ քրեակատարողական հիմնարկում այս ծառայության ստեղծումը, որը մարդու իրավունքների պաշտպանության առումով քայլ առաջ է»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։

Արդարադատության տան առաջին մասնաճյուղը բացվել է 16-րդ քրեակատարողական հիմնարկում և աստիճանաբար կգործարկվի նաև այլ հիմնարկներում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)