Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն այցելել է կանանց քրեակատարողական հիմնարկ

2024 թվականի սեպտեմբերի 12-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալներ՝ Էլենե Ղուդուշաուրին և Իրինե Չիխլաձեն այցելել են Ռուսթավիի թիվ 5 (կանանց) քրեակատարողական հիմնարկ։

Ժողովրդական պաշտպանն անդրադարձել է հաստատությունում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Նա դիտել է Անչափահասների բաժինը, մայրերի և երեխաների բաժինը, Արդարադատության տան մասնաճյուղը, ծանոթացավ բանտարկյալների վերականգնողական ծրագրերի իրականացման ընթացքին։

Ժողովրդական պաշտպանը շարունակում է մշտադիտարկել քրեակատարողական հիմնարկները և վերահսկել մեղադրյալների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության վիճակը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)