Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները ճշտում են բերման ենթարկվածների գտնվելու վայրը

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները անցած գիշերվա ընթացքում ճշտում էին հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածների գտնվելու վայրը, հանդիպում էին ձերբակալվածների հետ և անձամբ տեղեկություններ ստանում նրանց ֆիզիկական վիճակի և պահման պայմանների մասին։

Մայիսի 3-ի առավոտվա դրությամբ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիում, Դիղոմի և Ավճալայի մեկուսարաններում վարչական ընթացակարգով կալանավորված 10 անձանց։

Ուժի չարաշահման/չափազանցման մասին հայտնած բոլոր գործերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է ձերբակալվածների գտնվելու վայրի ճշտումը և նրանց հետ հարցազրույցները։ Այցելությունների և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։

Հիշեցնենք նաև, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի թեժ գիծը՝ 14 81, աշխատում է շուրջօրյա՝ իրավախախտումների դեպքերը հայտնելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)