Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ
Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է N12 քրեակատարողական հիմնարկում գտնվող, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Մենք մանրամասն դիտարկում ենք նրա առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմանները: Մենք ինտենսիվ կապ ունենք քրեակատարողական համակարգի ղեկավարության հետ, ինչպես նաև բանտարկյալի համաձայնությամբ` նրա առողջական վիճակի վերաբերյալ` բուժանձնակազմի հետ:
Հարկ է նշել, որ երրորդ նախագահի բնակելի պայմանների ապահովման առումով մինչ այժմ խախտումներ չեն արձանագրվել, և նրան համարժեք ուշադրություն է դարձվում քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:
Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանն արձագանքում է, Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից տարածած տեղեկատվությանը, Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի (արյան ճնշում, զարկերակ, հագեցվածություն, գլյուկոզա) և այլ անձնական տվյալների (իր կողմից գնված իրերի) վերաբերյալ: Թեև ակնհայտ է, որ երկրի երրորդ նախագահի առողջության նկատմամբ հանրային բարձր հետաքրքրություն կա, գերատեսչությունը պարտավոր է հասարակությանը տեղեկատվություն հաղորդել միայն ողջամիտ սահմաններում: Առողջության մասին տեղեկատվությունը պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի և դրա մանրամասն բացահայտումը, առանց անձի թույլտվության, մի կողմից ներկայացնում է օրենքի խախտման վտանգ, իսկ մյուս կողմից` կարող է նպաստել բանտարկյալի անվստահությանը, քրեակատարողական համակարգի, այդ թվում բժշկական անձնակազմի նկատմամբ:
Քրեակատարողական ծառայության կամ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունների տարածումը լրացուցիչ ռիսկ է պարունակում, որ հացադուլի դիմած բանտարկյալը նույնպես հրաժարվի բժշկական օգնություն ստանալուց: Հետևաբար, մենք բացասաբար ենք գնահատում ցանկացած հայտարարություն, որը դրդում է բանտարկյալին սովի ավելի ծանր ձևի և ավելի է ծանրացնում մեղադրյալի / դատապարտյալի առողջական վիճակը:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կշարունակի վերահսկել Վրաստանի երրորդ նախագահի իրավական վիճակը և պարբերաբար հանրությանը կտրամադրի համապատասխան տեղեկատվություն», – ասված է հայտարարության մեջ: