Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը հանրահավաքում իրականացվող ձերբակալությունների և ձերբակալվածների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանրությանը տեղեկացրել է հանրահավաքում ձերբակալությունների և ձերբակալվածների նկատմամբ շարունակվող անհամաչափ ուժի կիրառման մասին, որ գրասենյակի աշխատակիցները չորս օր ու գիշեր շարունակ փնտրում և այցելում են հանրահավաքի ժամանակ ձերբակալված և վիրավորված անձանց, զրուցում նրանց հետ և անձամբ նրանցից լսում մանրամասները։
Այս ժամանակահատվածում (2.12.24-13:00) Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն արդեն այցելել են 156 անձի, որոնցից 124-ը (80%) վկայում է ոստիկանության ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։ Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները, և երբ կոնկրետ իրավապահները չեն պատժվում նման գործողությունների համար, ամեն անգամ ցույցը ցրվում է ավելի ու ավելի դաժանությամբ։ Ուստի Ժողովրդական պաշտպանը պահանջում է Հատուկ քննչական ծառայությունից հետաքննել բոլոր նման դեպքերը և ցուցաբերել խստագույն արձագանք։
Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները շարունակում են այցելել ամբողջ Վրաստանում գտնվող կալանավորված անձանց, այդ թվում հանդիպում են լրագրողների։ Բացի այդ, գրասենյակն ունի թեժ գիծ՝ 14-81, որը պատրաստ է տեղեկատվություն ստանալ իրավունքների խախտման մասին շուրջօրյա։
«Մենք տեսել ենք բռնության ակտեր լրագրողների նկատմամբ, տեսել ենք աննախադեպ հարձակում ու բռնություն քաղաքացիների նկատմամբ, որն արդարացում չունի։ Այս փաստերի վերաբերյալ նույն օրը ես բավականին խիստ հայտարարություններ արեցի, որտեղ իշխանություններին և հատկապես ոստիկանությանը կոչ արեցի զերծ մնալ բռնություններից և համապատասխան միջոցներ ձեռնարկել հանցագործների նկատմամբ։
Կոչ եմ անում իրավապահներին գործել օրենքով սահմանված նորմերով և կիրառել միայն ու միայն օրինական ուժ։ Միաժամանակ խնդրում եմ հանրահավաքի մասնակիցներին հնարավորինս փորձել դուրս չգալ բողոքի խաղաղ արտահայտման ձևերից»,- ասել է Ժողովրդական պաշտպանը։