Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արձագանքում է այս օրերին դպրոցներում տեղի ունեցող զարգացումներին

Անչափահասներն ունեն իրենց կարծիքն արտահայտելու և խաղաղ ցույցերին մասնակցելու հիմնարար իրավունք, ինչը երաշխավորված է ազգային և միջազգային օրենսդրությամբ, այդ թվում Վրաստանի Սահմանադրությամբ, Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրով և Երեխաների իրավունքների օրենսգրքով: Այս իրավունքները ապահովում են անչափահասների արտահայտվելու, հավաքների ազատությունը և մասնակցությունը հասարակական կյանքում:

Պետության և հասարակության համար կարևոր է հարգել և պաշտպանել անչափահասների խոսքի ազատությունը, ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր երեխաների իրավունքների իրացման համար։ Այն դեպքում, երբ երեխաները ուսումնական գործընթացում բողոքելու նպատակով ցանկանում են լքել դպրոցը, ուսումնական հաստատությունը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել անչափահասի ծնողին/օրինական ներկայացուցչին։

Անթույլատրելի է, որ անչափահասները բողոքի ակցիաների ժամանակ դառնան նկատողությունների և սպառնալիքների առարկա, ինչպես նաև չի թույլատրվում չլիազորված անձի մուտքը դպրոցի տարածք՝ երեխաներին խնդրելով խափանել դասապրոցեսը և խաթար ուսուցման գործընթացը։

Կոչ ենք անում կրթական հաստատություններին պաշտպանել երեխայի իրավունքները, մի կողմից ապահովել անվտանգ և հանգիստ ուսումնական միջավայր, մյուս կողմից՝ հարգել անչափահասների խոսքի ազատությունը։

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ երեխաների անվտանգության և շահերի պաշտպանությունը պետք է լինի հասարակության կարևորագույն արժեքներից և պարտավորություններից մեկը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի յուրաքանչյուր դեպք և բոլորին կունենա համապատասխան արձագանք՝ լիազորությունների շրջանակում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)