Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն արձագանքում է Իոսեբ Գոգաշվիլիի հայտարարություններին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին, մեղադրյալ Իոսեբ Գոգաշվիլիի ընտանիքի անդամների և նրա փաստաբանների հայտարարությունների հիման վրա հետաքննություն պետք է սկսել։

Իոսեբ Գոգաշվիլիի ընտանիքի անդամները և փաստաբանները օգոստոսի 11-ին (https://bit.ly/3zONri8) հայտարարել են, որ թիվ 12 քրեակատարողական հիմնարկում Իոսեբ Գոգաշվիլիին սպառնացել են ձերբակալել և ֆիզիկապես ոչնչացնել իր ընտանիքի անդամներին։ Փաստաբանի (https://bit.ly/3wmVYbd) խոսքով՝ իրեն մի քանի անգամ տարել են զուգարան, որտեղ բազմիցս բջջային հեռախոսով խոսել է ՆԳ նախարարի հետ, ով սպառնացել է իրեն ու իր ընտանիքին։ Բացի այդ, փաստաբանը նշում է, որ հայտնի են հեռախոսահամարները, որով տեղի են ունեցել զրույցները։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակն անձամբ է ճշտել նշված տեղեկությունը թիվ 12 հաստատությունում գտնվող Իոսեբ Գոգաշվիլիի մոտ, ով հաստատել է տարածված տեղեկությունը և մանրամասն նկարագրել զանգերի ժամը, հանգամանքները և զրույցի բովանդակությունը։

Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ նշված տեղեկությունները ժամանակին և արդյունավետ ճշտելու համար, օրենսդրությամբ սահմանված կարգով[1], հատուկ քննչական ծառայությունը պետք է քննություն սկսի։ Նախաքննության շրջանակներում և՛ նշված անձինք, և՛ հիմնարկի անձնակազմը պետք է հարցաքննվեն, և արխիվացվեն թիվ 12 հիմնարկի համապատասխան պարագծի տեսախցիկների ձայնագրությունները։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է Հատուկ քրեակատարողական ծառայություն՝ արձանագրությունները արխիվացնելու խնդրանքով։

Բացի այդ, Ժողովրդական պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին հետաքննության ընթացքում իրենց իրավասության շրջանակներում ապահովել Իոսեբ Գոգաշվիլիի ընտանիքի ֆիզիկական անձեռնմխելիությունը ու անվտանգությունը։


[1] Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու դեպքում քննիչն ու դատախազը պարտավոր են հետաքննություն սկսել։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)