Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին սկսել արդարադատության բարեփոխումները
Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին, արագորեն ընդունել արդարադատության գերագույն խորհրդի անդամների ընտրության նորացված կանոնները, որոնք պետք է ապահովեն արդարադատության համակարգի նկատմամբ ավելի մեծ թափանցիկություն և վստահություն, և նվազեցնեն դատական համակարգի վրա ազդեցության ոլորտները:
Ինչպես գիտեք, 2021 թվականի ապրիլի 19-ին, արևմտյան գործընկերների միջնորդությամբ նախապատրաստված քաղաքական համաձայնագրի զգալի մասը, վերաբերում է հենց դատարանի ինստիտուցիոնալ հարցերի բարեփոխման հետ: Փաստաթղթում ընդգծվում է լայն, ներառական և բազմակուսակցական բարեփոխումների գործընթացի անհրաժեշտությունը, որպես երկրի արևմտյան ինտեգրման տեսանկյունից կարևորագույն բաղադրիչ: Ըստ այդմ, ժողովրդական պաշտպանը խորհրդարանին կոչ է անում ժամանակին ստեղծել առավելագույն ներկայացուցչական դատական բարեփոխումների խումբ և սկսել 2021 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի իրագործումը:
Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ կենսական նշանակություն ունի, որ օրենսդրական փոփոխությունները վերաբերեն արդարադատության գերագույն խորհրդի կազմի համալրման կարգին: Ցանկանում ենք հասարակությանը հիշեցնել, որ 2021 թվականին, խորհրդի 15 անդամներից 9-ի համար (5 ոչ դատավոր և 4 դատավոր) լրանում է լիազորությունների ժամկետը, ինչը կհանգեցնի այս մարմնի լայնածավալ նորացման: Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը և դատավորների համաժողովը, գործող կանոններին համապատասխան, լիազորված կլինեն ընտրել արդարադատության գերագույն խորհրդի թեկնածուներին: Ցավոք, ընթացիկ ընթացակարգերը թույլ չեն տալիս գործընթացի թափանցիկ և ներառական կառավարում:
Հենց այդ պատճառով, խորհրդարանի համար առաջին խնդիրը պետք է լինի արդարադատության գերագույն խորհրդի անդամների ընտրության և նշանակման գործընթացի բարեփոխումը: Անհրաժեշտ է ներկայացնել արդարադատության գերագույն խորհրդի անդամների ընտրության այնպիսի մոդել, որը կնվազեցնի մեկ խմբի կողմից թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը, ինչպես նաև անհրաժեշտ է ոչ դատավոր անդամներին ընտրել Վրաստանի խորհրդարանում կոնսեսուսի հիման վրա և ապահովել առավելագույն թափանցիկություն: Այս փոփոխությունները պետք է իրականացվեն արագացված ընթացակարգերի միջոցով, որպեսզի խորհրդի կազմավորումը տեղի չունենա՝ ոչ ժողովրդավարական և անթափանցիկ կերպով:
Արդարադատության գերագույն խորհրդի անդամների նորացված ընթացակարգերի ընդունումից և նոր թեկնածուների ընտրությունից հետո, կարևոր է լայնամասշտաբ բարեփոխում սկսել 2021 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիրը կյանքի կոչելու համար, այն հասարակական և մասնագիտական կազմակերպությունների և խմբերի ներգրավմամբ, որոնք տարիներ շարունակ աշխատել են դատական բարեփոխումների գործընթացի վրա: Ժողովրդական պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվորեն մասնակցել այս գործընթացին: