Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքել է «Վրացական երազանքի» նախագահի սպառնալից հայտարարություններին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որում նա խոսում է Ժողովրդական պաշտպանի և նրա կողմից հրավիրված բժիշկների հնարավոր պատասխանատվության մասին։ Այս հռետորաբանությունը դուրս է գալիս իրավական շրջանակներից, իրենից ներկայացնում է անկախ սահմանադրական մարմնի և նրա փորձագետների վրա հարձակման և ահաբեկման փորձ և հակասում է մարդու իրավունքների ազգային և միջազգային պարտավորություններին:

«Վրաստանի Ժողովրդական պաշտպանի մասին» օրգանական օրենքը, Ժողովրդական պաշտպանին լիազորում է հրավիրել փորձագետներ և մասնագետներ՝ փորձագիտական ​​գործունեություն իրականացնելու համար։ Հենց այս լիազորությունն է օգտագործել Վրաստանի Ժողովրդական պաշտպանը 2021 թվականի նոյեմբերի 16-ին և Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական ծառայությունները գնահատելու նպատակով ստեղծել է փորձագետների բազմամասնագիտական ​​խումբ։ Դրանից հետո, «Վրացական երազանք» կուսակցության նախագահը փորձում է առանց իրավական փաստարկների, ինչ-ինչ վերացական պատճառներով խոսել Ժողովրդական պաշտպանի ու փորձագետների «հնարավոր ապագա պատասխանատվության մասին»։ Նշվածը ներկայացնում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների/փորձագետների վրա ճնշում գործադրելու փորձ, նրանց մասնագիտական ​​հայացքների պատճառով, ինչը հակասում է թե՛ Վրաստանի Սահմանադրությանը, թե՛ միջազգային սկզբունքներին։

Մենք կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին և օմբուդսին/Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների միավորմանը, ուսումնասիրել այս փաստը և գնահատել այն իրենց մանդատի շրջանակներում։ Ի հեճուկս Փարիզի սկզբունքների (https://bit.ly/3HzC8NK), Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի (https://bit.ly/3DuL1G1) և Վենետիկի սկզբունքների՝(https://bit.ly/30ve39L), Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խոչընդոտների է բախվում իր մանդատի իրականացման հարցում և վտանգ կա, որ հետագայում փորձագետները կհրաժարվեն համագործակցել Ժողովրդական պաշտպանի հետ։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել որակյալ և բարեխիղճ բուժաշխատողներին, ովքեր կարճ ժամանակում կարողացան պատրաստել գնահատումը։ Կոչ ենք անում նաև համապատասխան մասնագիտական ​​միավորումներին աջակցել նրանց։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)