Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ու նրա ներկայացուցիչները պարզում են ձերբակալվածների գտնվելու վայրը

Մայիսի 1-ի գիշերվանից Ժողովրդական պաշտպանը և նրա ներկայացուցիչները ճշտում են բերման ենթարկվածների գտնվելու վայրը։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին այցելել են Թբիլիսիում, Դիղոմի և Ավճալայի մեկուսարաններում վարչական կանոններով կալանավորված 3 անձի։ Ինչպես նաև ակցիայի մասնակիցների տարբեր կլինիկաներում։ Լիազորները շարունակում են տեսակցել կալանավորներին:

Ուժի չարաշահման/չափազանցման մասին հայտնած բոլոր անձանձ գործերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի թեժ գիծը՝ 14 81, աշխատում է 24 ժամ՝ իրավախախտումների դեպքերը հայտնելու համար։

Այցելությունների և արդյունքների մասին Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)