Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է հեռավոր դատական նիստերի մոնիտորինգի զեկույց
Համաճարակի պայմաններում քրեական արդարադատության հեռավար իրականացումը և դատական լսումների էլեկտրոնային անցկացումը դարձել են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության առարկա: Մայիսի 18-ից հունիսի 22-ն ներառյալ ընկած ժամանակահատվածում Մայիսի 18-ից հունիսի 22-ը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մասնակցել են 279 հեռավոր լսումների 21 շրջանային և քաղաքային դատարաններում: Հատուկ մեթոդաբանության և հարցաթերթիկների միջոցով անցկացրած մոնիտորինգը ցույց տվեց մի շարք էական խնդիրներ, որոնք ուղեկցում էին հեռակա նիստերին:
Նախ, նման նիստերի մի զգալի մասը (16%) սկսվեց էական, ավելի քան 1 ժամ ուշացումով: Նիստերի ուշացման և հետաձգման հիմնական պատճառը քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքային անսարքությունն էր: Տեխնիկական թերությունները` տեսողական և լսողական, ազդել են նաև նիստի ընթացքի վրա, էական տեխնիկական խնդիրները խոչընդոտել են գործընթացի բնականոն ընթացքին, իսկ որոշ դեպքերում` հետաձգել նիստը:
Հեռակա ձևով անցկացրած նիստերը լուրջ մարտահրավեր են դարձել նաև արդար դատաքննության իրավունքի համար: Ամբաստանյալների ճնշող մեծամասնության համար լսումների ժամանակ փաստաբանի հետ գաղտնի շփման հնարավորություն չի եղել։ Վկաներին հարցաքննելիս որոշ դեպքերում դատարանը չէր կարող ստուգել վկաների ցուցմունքների հավաստիությունը։ Տեխնիկական թերությունների պատճառով խնդիրը նույնիսկ վկաների ինչպես տեսողական ընկալումն էր, այնպես էլ նրանց ասածը հասկանալլը: Մի քանի գործընթացներում դիտվել է թերի թարգմանության որակ:
Մարդու իրավունքների պաշտպանը հուսով է, որ հետագայում հեռավոր քրեական նիստեր անցկանցնելիս դեպքում՝ բոլոր տեխնիկական և իրավական թերությունները, որոնք զգալիորեն վնասում են մեղադրյալի իրավական կարգավիճակին, կվերացվեն, և դատական համակարգը պատրաստ կլինի նմանատիպ մարտահրավերների:
Զեկույցում ներկայացված են հանձնարարականներ Վրաստանի խորհրդարանին՝ հեռակա դատավարության ընթացքում վկաների հարցաքննության կանոնների հատուկ կարգավորման անհրաժեշտության մասին: Նաև Արդարադատության բարձրագույն խորհրդին հասցեագրված է հանձնարարական, որը ուղղված է հեռակա գործընթացում փաստաբանի և մեղադրյալի միմյանց հետ գաղտնի հաղորդակցության տեխնիկական ապահովմանը: