Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օր
Հունիսի 14-ը Վրաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրն է: Այս օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և պետական մարմիններին ևս մեկ անգամ հիշեցնել այդ անձանց իրավական վիճակը բարելավելու իրենց պարտականությունների մասին:
Մենք առաջարկում ենք լուսանկարչական կոլաժ, որտեղ համայնքի ներկայացուցիչները և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանները իրենք են խոսում համակարգային հիմնական մարտահրավերների, նրանց առջև ծառացած առավել հրատապ խնդիրների և դրանց լուծման կարևորության մասին:
Հունիսի 14-ի ֆոտո արշավ
- Մարիկո կոբախիձե
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, Ժողովրդական պաշտպանին կից հաղորդակցման խորհրդի անդամ
Ցավոք, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերի վերաբերյալ, հասարակության տեղեկացվածությունը դեռ ցածր է, ինչը արտացոլվում է նրանց կողմից օգտագործված ոչ ճիշտ տերմիններում և կարծրատիպային տեսակետներում: Դա նպաստում է խմբի խարանմանը, խոչընդոտներ է ստեղծում և խափանում է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմումը հասարակական կյանքում:
- Իկո Յակոբիձե
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, պարա-պարող
Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը՝ սպորտային, մշակութային և կրթական գործունեության մեջ, մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի հզոր և բազմազան հասարակություն:
- Դաթո Ղվիրիլիանի
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ
Ես կույր եմ, 39 տարեկան: Արդեն 31 տարի ապրում եմ հաշմանդամությամբ: Ես արդեն 10 տարի օգտագործում եմ սպիտակ ձեռնափայտ. Դրա միջոցով ես ընկալում եմ ֆիզիկական միջավայրը և ազատ կողմնորոշվում: Առանց սպիտակ ձեռնափայտի անցկացրած տարիները համեմատում եմ գերության հետ, միջավայրի գերության:
- Նաթիա Գոգոլաշվիլի
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ
Ինստիտուցիան ևս մեկ արհեստականորեն ստեղծված խոչընդոտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար և մեզ համար անհասանելի միջավայրը սկսվում է հենց տան դուռն անցնելուն պես: Հետևաբար, սահմանափակ կարողություններ գոյություն ունի: Հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ «Հերոսության» բեռը շատ ծանր է:
- Գիա Ջվարշեիշվիլի
Իրավապաշտպան
Հարմարեցումը՝ ժամանակավոր լուծում է և ոչ լավագույն լուծումը:
Հավասարապես մատչելի ֆիզիկական միջավայր՝ իրական հնարավորություն է, այլ ոչ թե առասպել: Եզակի դիզայն - բոլորի, և ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Եզակի դիզայնը ոչ այլընտրանքային ընտրություն է ավելի լավ ապագայի համար:
- Էսմա Գումբերիձե
Իրավապաշտպան, Ժողովրդական պաշտպանին կից հաղորդակցական խորհրդի անդամ
Չնայած շրջակա միջավայրի հասանելիության բացակայությանը, կույր անձինք կարող են սովորել և ճանապարհորդել առանց ընտանիքի անդամների օգնության: Պետք չէ վախենալ այս կամ այն դեպքում առաջինը լինելուց: Ակտիվիզմը կարևոր է ինչպես մեր, այնպես էլ բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանության համար:
- Մացացո Խաճապուրիձե
Բազմակի սահմանափակ կարողություններ ունեցող կին, սահմանափակ կարողություններ ունեցող կանանց ազգային ցանցի տնօրինության անդամ
Բազմակի սահմանափակումներ ունեցող անձանց, հատկապես կանանց նկատմամբ խարանը ուժեղ է: Հասարակության շրջանում մեզ հաճախ մեղկում են, զարմանք ենք առաջացնում, լսում ենք բացասական կարծիքներ: Դա փոխելու համար անհրաժեշտ է բարելավել շրջակա միջավայրը, ինչպես նաև օժանդակ միջոցների բազմազանությունը, ինչը կօգնի մեզ լինել անկախ մարդիկ:
- Թամար Իարաջուլի
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող
Մենք ծնվում ենք հավասար իրավունքներով: Ցավոք, ախտորոշվելուց հետո մենք հաճախ դառնում ենք խտրականության և խարանի զոհ: Հավասար իրավունքներ ապահովելու համար անհրաժեշտ է օրենքի պահանջների խստորեն պահպանում: Պետք է հիշել, որ աուտիզմը ոչ հանելուկ է, ոչ էլ հիվանդություն:
- Ամիրան Բատատունաշվիլի
Վրաստանի խուլերի միության նախագահ
Մեր մայրենի լեզուն ժեստն է: Խուլ ու թույլ լսողություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է տեղեկատվության հավասար հասանելիություն, տեղեկատվական վակուումի բացում, անկախություն, արժանապատիվ կյանք ՝ ապրել առանց խոչընդոտների:
- Դավիթ Բիբիլեիշվիլի
Իրավապաշտպան
Ֆիզիկական միջավայրի, որակյալ կրթության և առողջապահության բացակայությունը, զբաղվածության և սոցիալ-տնտեսական աջակցության բացակայությունը, ինչպես նաև նորագույն սարքավորումների, օժանդակ միջոցների պակասը, խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանքին, նրանց ներգրավմանը հասարակության մեջ և սեփական կյանքի լիակատար վերահսկողության ապահովմանը:
- Թաթիա Դաթաշվիլի
«Աուրե» հիմնադրամի երիտասարդական թևի առաջնորդ
Ես օգտագործում եմ լսողական սարք և կոկլեար իմպլանտ: Ավելի շատ հաշվի առնելով անհատական կարիքները, ծառայությունների հարմարեցումը, ենթագրերի ներդրումը կբարձրացնի մատչելիությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում:
- Գոգի Սիճինավա
Աուտիստական սպեկտր ունեցող 16-ամյա նկարիչ
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծառայություններն անբավարար են: Նաև հասարակության կողմից վերաբերմունքն անառողջ է: Մենք ստիպված ենք պայքարել մեր սեփական իրավունքների համար: Պետությունը պարտավոր է արագ և արդյունավետորեն ստեղծել ներառական միջավայր բոլորի համար:
- Օլղա Կալինա
Հոգեբուժական ծառայությունից օգտվողների և փրկվածների Վրաստանի ցանցի տնօրեն
«Հոգեբուժության ոլորտը միակն է, որտեղ բռնի մեթոդների օգտագործումը մնում է խնդրահարույց իրավիճակի լուծման այլընտրանքային տարբերակ` համապատասխան աջակցության ծառայությունների բացակայության պատճառով: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է ունենան նույն իրավունքները, ինչ մյուսները: Բռնությունն ու խտրականությունը անթույլատրելի է»: