Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը ստուգել է անվճար ճաշարանների ծրագրի իրականացման ընթացքը

2022 թվականի փետրվար և մարտ ամիսներին, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պատահական ընտրության սկզբունքով մշտադիտարկել է Վրաստանի 25 մունիցիպալիտետներում գործող 59 անվճար ճաշարանները։

Նշենք, որ անվճար ճաշարանների ծրագիրն իրականացվում է գրեթե բոլոր մունիցիպալիտետներում, ինչը պատշաճ սննդի իրավունքի իրացման կարևոր ծառայություն է։ Համարժեք սննդի իրավունքը նշանակում է առողջ և ակտիվ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիություն, այդ թվում բավարար կալորիաների, սպիտակուցների և այլ հատուկ սննդանյութերի նվազագույն չափաբաժին:

Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ՝ որոշ մունիցիպալիտետներում տիրող իրավիճակը թե՛ սննդի առաքման ծառայության, թե՛ սանիտարահիգիենիկ առումով բավարարում է նվազագույն պահանջներին, սակայն ընդհանուր պատկերն անբավարար է։

Մասնավորապես, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ.

  • Երկրում չկա անվճար ճաշարանի սպասարկման կառավարման և մատուցման միասնական չափանիշ, հետևաբար՝ ողջ երկրի մասշտաբով հաստատված չեն մատուցվող սննդի քանակն ու կալորիականությունը, ինչպես նաև ֆիզիկական միջավայրի կազմակերպման, անվտանգության պաշտպանության և սանիտարահիգիենիկ պայմանների պարտադիր պահանջները:
  • Ծառայությունն իրականացնելիս հաշվի չեն առնվում շահառուների սննդային կարիքները, իսկ չափաբաժինը հիմնականում կախված է բյուջեից հատկացվող գումարի չափից։ Ըստ այդմ՝ ճաշացանկը հաշվի չի առնում ընթրիքի էներգետիկ արժեքը, շահառուների տարիքը, առողջական վիճակը, կրոնական հավատքը։
  • Համապատասխան մասնագետներ ներգրավված չեն սննդի մենյուի պատրաստման մեջ։ Եղել են դեպքեր, երբ ճաշացանկը սահմանում է հաշվապահը, ոչ թե համապատասխան ոլորտի մասնագետը։
  • Շատ դեպքերում ճաշացանկը չի փոխվում տարվա ընթացքում։
  • Հատկանշական են դեպքեր, հատկապես Թբիլիսիում, երբ շահառուները ճաշարաններից ստանում են միայն հաց։ Մասնավորապես, Թբիլիսիի ճաշարաններում կոնկրետ օրերին, երբ ճաշացանկում միայն ապուրներ են (սիսեռով ապուր, լոբիով ապուր, բուսական բորշ), շահառուները ճաշարանից վերցնում են միայն հաց։ Դա կարելի է բացատրել ինչպես շահառուների կողմից սննդի համային որակներով, այնպես էլ կալորիականությամբ։ Ճաշացանկում շաբաթվա միայն երկու օր է տրվում մսով սննդարար սնունդ, հետևաբար այս օրերին շահառուների պահանջարկն ավելի է մեծանում։ Բացի այդ, պետք է նշել, որ որոշ ճաշարաններում[1] արգելված է միայն հաց հանել։
  • Ճաշարանների համար հատկացվող գումարի քանակը հատկապես աչքի է ընկնում Թբիլիսիի մունիցիպալիտետի դեպքում, որտեղ շահառուին հատկացվող գումարը կազմում է 1 լարի և 30 թեթրի, ինչը ավելի քիչ է, քան մարզերում մեկ շահառուի հաշվարկված օրական գումարը (օրինակ, Բորժոմիում` 2,47 լարի է, Քութայիսիում` 2,50 լարի, Ախալցիխեում` 2,05 լարի, Սամտրեդիայում` 2,20 լարի, Թելավիում` 2,65 լարի:

Անվճար ճաշարանները սովորաբար գտնվում են վարչական կենտրոններում, և որոշ դեպքերում հեռավոր գյուղերում ապրող շահառուները ստիպված են լինում երկար ճանապարհներ անցնել ծառայություններ ստանալու համար: Օրինակ՝ Բաղդաթի մունիցիպալիտետի ամենահեռավոր գյուղում ապրող շահառուն ճաշարանի անվճար ծառայությունից օգտվելու համար պետք է ամեն օր մոտ 30 կմ քայլել, իսկ Չխորոծղուի մունիցիպալիտետի բնակիչը՝ 15 կմ։

Անվճար ճաշարանի շահառուների հիմնական ցուցակների հետ միասին, որոշ մունիցիպալիտետներում լրացուցիչ ցուցակներ չունեն։ Ըստ այդմ, մունիցիպալիտետը սպասող անձանց բացատրում է, որ անվճար սնունդից կարող են օգտվել միայն այն դեպքում, եթե անձը հիմնական ցուցակից հանվի մահվան կամ այլ պատճառներով։

Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հաստատությունների մեծ մասը չի համապատասխանում նախագծման համընդհանուր չափանիշներին։ Օբյեկտները չունեն վերելակներ, որոշ մուտքեր չունեն թեքահարթակներ, իսկ շենքը հասանելի է միայն աստիճաններով։ Հայտնաբերվել է միտում, որ գրեթե բոլոր տարածքային


[1] Օրինակ Գլդանիի շրջանում գտնվող ճաշարանը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)