Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն այցելել է Սուրամիի հոգեկան առողջության կենտրոն

2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին և Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն այցելել են Սուրամիում գտնվող «Արևելյան Վրաստանի հոգեկան առողջության կենտրոն» ՍՊԸ, ստուգել հաստատության ենթակառուցվածքը և զրուցել շահառուների և բուժանձնակազմի հետ։

Պարզվել է, որ 89 շահառուի համար նախատեսված հաստատությունը գերբեռնված է: Սանիտարահիգիենիկ խիստ պայմանները շահառուներին նվաստացուցիչ վիճակի մեջ են դնում։ Անձրևոտ եղանակին, հատկապես ձմռանը, մաքուր օդ դուրս գալու խնդիր է առաջանում, որն էլ ավելի է սրվում սեզոնին համապատասխան հագուստի բացակայությունից։ Առանձին ծխելու տարածք չկա, և ծխախոտի հոտն առկա է ամբողջ շենքում։

Հարկ է ընդգծել, որ հիվանդները տեղեկություն չունեն, թե ինչպիսի բուժում է իրականացվում հաստատությունում։ Ժողովրդական պաշտպանը տեղեկացել է նաև հիվանդանոցում տեւական ուշացումների դեպքերի մասին։

Ժողովրդական պաշտպանը մշտապես մշտադիտարկում է Վրաստանում գործող հոգեբուժական ստացիոնար և այլ տեսակի փակ հաստատություններ և հատուկ և տարեկան հաշվետվություններում մանրամասն նկարագրում է դրանց վիճակը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)