Տեղեկատվություն

Ուսուցում Ներքին գործերի նախարարության աշխատակիցների համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հաղորդակցության չափանիշների վերաբերյալ

2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի իրավահավասարության դեպարտամենտի ներգրավմամբ, Ներքին գործերի նախարարության ակադեմիայում անցկացվել է կասկադային դասընթաց։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Ներքին գործերի նախարարության համատեղ դասընթացին մասնակցում էին Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության իրավակարգի սպաները և նախարարության ժամանակավոր տեղաբաշխման վարչության աշխատակիցները։ Դասընթացն իրականացվել է Եվրամիության՝ «Աջակցություն Վրաստանի անվտանգության ոլորտի վերահսկողությանը» ծրագրի շրջանակներում։

Մասնակիցներն ուսումնասիրեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և հաղորդակցության չափանիշները, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձվեց իրավահավասարության իրավունքին և Ժողովրդական պաշտպանի լիազորություններին ու գործունեությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված՝ ինչպես խտրականության դեմ պայքարում, այնպես էլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի մոնիտորինգի ուղղությունը։

Ժողովրդական պաշտպանը կրթական գործունեությունն ու իրազեկման միջոցառումները համարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավահավասարության ապահովման և իրավունքների պաշտպանության գործընթացի կարևորագույն բաղադրիչ և այդ առումով ակտիվորեն համագործակցում է տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է 2021 թվականի հոկտեմբերից, դրա հիմնական շահառուներից է Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, և ծրագրի խնդիրն է բարելավել վերահսկողական կառույցների և իրավապահ մարմինների միջև համակարգումը։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից՝ B&S Europe-ի, PMCG-ի և GCSD-ի մասնակցությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)