Տեղեկատվություն

Մարդու իրավունքների պաշտպանը մասնավոր ընկերություններին կոչ արեց արգելել խտրական թափուր աշխատատեղերը

Չնայած խտրականության չափանիշներ պարունակող թափուր աշխատատեղերի վերաբերյալ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ արձագանքների, որոշակի կայքերում խտրական բովանդակությամբ թափուր աշխատատեղերի տեղադրումը շարունակում է մնալ արդիական խնդիր: Այն օգնում է խթանել հասարակության մեջ առկա բացասական կարծրատիպերը՝ սեռական, տարիքային կամ այլ հատկանիշով:

2019-ի նոյեմբերի 19-ին մարդու իրավունքների պաշտպանը դիմեց 5 մասնավոր ընկերությունների ( «Նյու ավտո մոտորս» „" ՍՊԸ, «Սասուրսաթո մաղազիա» ՍՊԸ, «Coffee Time» ՍՊԸ, „Սպեռտմաստեր» ՍՊԸ, „Գոլդեն Կեյս» ՍՊԸ, „Մզիուրի» ՍՊԸ, «Իփքլի-1») և աշխատանքի տեղավորման կայքերին jobs.ge և dasaqeba.ge ընդհանուր առաջարկով․ ընկերությունները ձեռնպահ մնան թափուր աշխատատեղերում խտրական չափանիշներ սահմանելուց, իսկ կայքերը` խստորեն սահմանված կանոնակարգեր մշակեն, որոնք լիովին կվերացնեն թափուր աշխատատեղերի խտրական տեղաբաշխումը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)