Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը կին ֆուտբոլիստների իրավունքների պաշտպանության նպատակով, հանձնարարականով դիմել է Վրաստանի ֆուտբոլի դաշնությանը

Ժողովրդական պաշտպանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, սեռի հիմքով խտրականության գործի շրջանակներում, հանձնարարականով դիմել է Վրաստանի ֆուտբոլի դաշնությանը (ՎՖԴ)։ Հանձնարարականը տրվել է պրոֆեսիոնալ կին խաղացողների ուղղորդման հիման վրա, որոնց շահերը Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ներկայացնում էր «Կանանց նախաձեռնությությունների աջակցության խումբը» (WISG): Դիմումը վերաբերում էր կին խաղացողների առողջության և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։

Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները խորհրդակցել են ոլորտի փորձագետների և գործող բժիշկների հետ, ինչպես նաև ծանոթացել այս ոլորտում միջազգային փորձին։ Գործի ուսումնասիրության արդյունքում, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խտրականություն է համարել այն հանգամանքը, որ ՎՖԴ-ի կանոնակարգը չի նախատեսում կանանց հատուկ կարիքները վերարտադրողական առողջության ոլորտում։ Մասնավորապես, արտոնագրված թիմերի բժիշկների համար նախատեսված պարտադիր վերապատրաստումը չի ներառում կին խաղացողների սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները. Կին խաղացողների հղիության և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ուղեցույցներ (չափանիշներ) չեն մշակվել և ընդունվել. Կին խաղացողների՝ որպես աշխատողների, իրենց մայրությունը պաշտպանելու իրավունքը նույնպես անբավարար է ապահովված։

Ելնելով վերոգրյալից՝ Ժողովրդական պաշտպանը կոչ է արել Վրաստանի ֆուտբոլի դաշնությանը սահմանել կանոնակարգեր՝ պաշտպանելու կին խաղացողների սեռական և վերարտադրողական իրավունքները, ինչպես նաև աշխատանքի իրավունքը, որի խախտման դեպքում կկիրառի իր տրամադրության տակ գտնվող մարզական պատժամիջոցները։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում ընդունի ուղեցույց փաստաթղթեր և ձեռնարկի այլ միջոցներ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)