Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հանձնարարականը՝ տարիքի և առողջական վիճակի հիման վրա խտրականությունը վերացնելու վերաբերյալ

Ժողովրդական պաշտպանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, տարիքի նշաններով (առողջական վիճակի նշանի հետ միասին) խտրականությունը վերացնելու հանձնարարականով դիմել է՝ Վրաստանի կառավարությանը:

Գործը վերաբերում է հազվագյուտ հիվանդություններից մեկին՝ Բեխչետի համախտանիշին, որի ամբուլատոր և ստացիոնար բուժման ծախսերը պետական ​​ծրագրով ֆինանսավորվում են միայն մինչև 18 տարեկան հիվանդների համար։

Ժողովրդական պաշտպանը հանձնարարականում նշում է, որ Բեխչետի համախտանիշով անձի համար, պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար արհեստականորեն ստեղծված նախադրյալը՝ մինչև 18 տարեկանը, առողջության իրավունքի պաշտպանությունը (նաև բուժումը) դարձնում է ոչ համակարգված և ոչ պատշաճ։ Բացի այդ, պետք է նշել, որ այս ախտանիշը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, չնայած սովորաբար այն սկսում է դրսևորվել 20-30 տարեկանում։ Հարկ է նաև նշել, որ Վրաստանում բնակչության տնտեսական անապահովությունը թուլացնում է ցանկացած ակնկալիք, որ հիվանդը չափահաս դառնալուց հետո, կկարողանա ամբողջությամբ կրել պետության կողմից նախկինում տրվող բուժման ֆինանսական բեռը, իր ընտանիքի եկամտով։

Ելնելով վերոգրյալից, Ժողովրդական պաշտպանը կոչ է արել Վրաստանի վարչապետին, վերանայել Բեխչետի համախտանիշով չափահաս անձանց համար բժշկական ծախսերի փոխհատուցման հետ կապված պետական ​​քաղաքականությունը։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)