Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի զեկույցը՝ հավասարության պաշտպանության և իրավապահների պարտավորությունների մասին

2021 թվականի մայիսի 17-ին, ժողովրդական պաշտպանը հրապարակել է զեկույց՝ «Իրավապահների դրական պարտավորությունները խոցելի խմբերի հավասարությունը պաշտպանելու տեսանկյունից» վեռնագրով: Զեկույցը գնահատում է 2015-2020 թվականներին, այդ թվում Եհովայի վկաների և ԼԳԲՏ + համայնքի անդամների նկատմամբ ատելության հիման վրա իրականացրած ենթադրյալ հանցագործությունների քննության արդյունավետությունը: Զեկույցում նշվում է նաև ԼԳԲՏ + համայնքի հավաքների և արտահայտման ազատության դեմ իրականացրած վերջին իրավախախտումների փաստերը:

Փաստաթղթի վերջում տրված են հանձնարարականներ, որով ժողովրդական պաշտպանը մատնանշում է այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն իրավապահ մարմինների կողմից, երկրում ատելության հիման վրա հանցագործությունները վերացնելու և ԼԳԲՏ + անձանց կողմից արտահայտման և հավաքների ազատության իրացումը բարելավելու ուղղությամբ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)