Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանը պահանջում է նվազեցնել սոցիալական (այսպես կոչված «կենսաթոշակային») վարկերի տոկոսադրույքը

2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Ժողովրդական պաշտպանը ընդհանուր առաջարկով դիմել է բանկային ծառայությունների պայմանների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին, Վրաստանի Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարին, ՀԻԻԱ Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենի պաշտոնակատարին և Վրաստանի Ազգային բանկի նախագահին, և պահանջել նվազեցնել սոցիալական (այսպես կոչված «կենսաթոշակային») վարկերի տոկոսադրույքը: Հարցը ուսումնասիրելուց պարզվել է, որ «Լիբերթի Բանկ»-ը տոկոսադրույքը որոշելիս հաշվի չի առնում սոցիալական վարկերից օգտվողների սոցիալ-տնտեսական տարբերվող կարգավիճակը, ինչը այդ անձանց անհիմն անբարենպաստ դրության մեջ է դնում:

Ժողովրդական պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սոցիալական վարկերի շահառուներ են հանդիսանում, ծանր տնտեսական վիճակում գտնվող անձինք, աղքատ ընտանիքները, վետերանները, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, թոշակառուները և պետական ​​օգնություն ստացող այլ անձինք, որոնց հիմնական նպատակը անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու նրանց ապրուստի տարրական (կենսական) միջոցներով ապահովելն է։ Ընդ որում, բնակչության այս հատվածը ստիպված է վարկը մարել պետական ​​օժանդակությամբ։ Իսկ սահմանված տոկոսադրույքի (30.69%) արդյունքում բանկին վերադարձվելիք գումարն ի վերջո մոտ 75%-ով ավելի կլինի սկզբնական գումարից։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով իրավահավասարության սկզբունքը, Ժողովրդական պաշտպանը կոչ է արել համապատասխան գերատեսչություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել սոցիալական վարկերի տոկոսադրույքների չափը նվազեցնելու ուղղությամբ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)