Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարանին և պահանջում է չեղարկել տարբեր խտրական նորմերը

Վրաստանի Սահմանադրության համաձայն, Վրաստանի ժողովրդական պաշտպանն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարանին, երբ խախտվում են որոշ անձանց հիմնական սահմանադրական իրավունքները: Այդ նպատակով Վրաստանի ժողովրդական պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարանին և պահանջել չեղարկել այն նորմերը, որոնք խախտում են երկրում հավասարության իրավունքը:

* * *

Ժողովրդական պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան և պահանջել հակասահմանադրական ճանաչել՝ «Պետական ​​գույքի մասին» օրենքի կոնկրետ այն նորմը, որը պետական գույք գնելու ժամանակ, թույլ է տալիս Վրաստանի Առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն, մինչ օրենքի գործի դրվելը, սեփականության տակ վերցնել ​​ուղղափառ եկեղեցիների և վանքերի հարակից անտառային տարածքները – յուրաքանչյուր դեպքում ոչ ավել քան 20 հա:

Վիճարկվող նորմի բովանդակությունը նման է այն նորմին, որը Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել՝ 2018 թվականի հուլիսի 3-ի N1/1/811 որոշմամբ: Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ Առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու նկատմամբ հաստատված բացառությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքին:

* * *

Ժողովրդական պաշտպանը սահմանադրական հայցով դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան և պահանջել հակասահմանադրական չանաչել՝ չափավոր արտահայտված և զգալի արտահայտված հաշմանդամություն ունեցող անձանց համար, հանրային գործունեություն իրականացնելիս, սոցիալական փաթեթի դադարեցման կարգը: Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ վիճարկվող նորմը սահմանում է խտրական մոտեցում `ելնելով աշխատանքի վայրի կարգավիճակից և հաշմանդամությունից:

* * *

Ժողովրդական պաշտպանի մեկ այլ սահմանադրական հայցը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության խնդրին `կապված Թբիլիսիում գործող տրանսպորտային միջոցների կայանման կարգավորման հետ: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար անհրաժեշտ կայանման հատուկ պայմանները վերաբերում են միայն հաշմանդամության արտահայտված կարգավիճակ և ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց: Ցավոք, միջին և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել կայանման հատուկ պայմաններից:

* * *

Ժողովրդական պաշտպանը սահմանադրական բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան և պահանջել՝ «Հատուկ քրեակատարողական ծառայության մասին» Վրաստանի օրենքով սահմանված տարիքային սահմանափակման պատճառով աշխատանքից ազատման կարգը ճանաչել հակասահմանադրական: Օրենսդրությունը սահմանում է համընդհանուր սահմանափակում և, անկախ առողջական կամ գործառական տվյալներից, 60 տարեկանը լրանալուց հետո աշխատանքից ազատում է բոլոր կրտսեր կոչում ունեցող անձանց: Օրենսդրական դաշտը նախատեսում է մի շարք այլ կանոնակարգեր, որոնք թույլ են տալիս Հատուկ քրեակատարողական ծառայությանը աշխատանքից ազատել ծառայողին` պարտականությունների անգործունակության կամ լիազորությունները չկատարելու դեպքում: Ըստ այդմ, տարիքային սահմանափակում սահմանող նորմը խտրական է այն անձանց նկատմամբ, ովքեր վերաբերվում են վիճարկվող նորմի կարգավորման ոլորտին:

* * *

Մեկ այլ սահմանադրական հայցն էլ պայմանավորված էր կտակարանի ժառանգի կարգավիճակով: Դիմումատուն ցանկանում էր սեփականության իրավունք ստանալ այն բնակելի տարածքի (բնակարանի) վրա, որը հանդիսանում էր իր ծնողների օրինական սեփականությունը: Նշված բնակարանը, նրանց, որպես Վրաստանի քաղաքացիների փոխանցվել է՝ Վրաստանի զինված ուժերում ծառայության համար: Բնակարանը իրենից ներկայացնում է Վրաստանի Պաշտպանության նախարարության հաշվեկշռի սեփականություն: Օրենքին համապատասխան, դիմումատուն պահանջել է Վրաստանի պաշտպանության նախարարությանը տրամադրել վկայական, որը նախապայման էր այս բնակարանի սեփականության իրավունքի անվճար գրանցման համար: Նախարարությունը հրաժարվել է փաստաթուղթը տրամադրել այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն Վրաստանի քաղաքացի չէ: Մերժումը հիմնված էր Վրաստանի կառավարության 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 445 բանաձևով սահմանված այն կանոնին, որը բացառում է օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքներ ձեռք բերելը: Ժողովրդական պաշտպանը գտնում է, որ այս կանոնը խտրական է քաղաքացիության հիմքով:

Հուսով ենք, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը կկիսի Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայցերը և դրանով իսկ կապահովի խտրական դրույթների չեղարկումը:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)