Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ
Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը ԼԳԲՏ + անձինք, համայնքի ակտիվիստները և աջակիցները մեկ անգամ ևս հասարակությանը հիշեցնում են հավասար իրավունքի կարևորության մասին և կոչ անում նրանց լինել համերաշխ:
Ցավոք, վերջին տարիներին ԼԳԲՏ + համայնքի տեսանելիության բարձրացման հետ մեկտեղ, աճել են համայնքի անդամների նկատմամբ իրավունքների խախտման փաստերը, ինչը հաճախ ուղեկցվում է պետության կողմից անարդյունավետ արձագանքով: ԼԳԲՏ + անձանց իրավական վիճակի վերաբերյալ պետական քաղաքականության և տեսլականի բացակայությունը, խրախուսում է նրանց նկատմամբ իրավախախտումները, ներառյալ խտրական հանցագործությունները:
Տագնապալի է, որ ԼԳԲՏ + անձանց կյանքն ու առողջությունը դեռ վտանգված են, ինչի վկայությունն են վերջերս տեղի ունեցած հարձակումները: Գրեթե ամեն օր, ԼԳԲՏ + մարդկանց իրավունքների համար աշխատող անձանց նկատմամբ լսվում են կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ, գրասենյակների վնասման և այլ հանցագործություններ:
Դեռ խնդրահարույց է ԼԳԲՏ + անձանց ֆիզիկական անձեռնմխելիության, խոսքի ազատության և հավաքների ազատության պաշտպանության նպատակով, պետության կողմից կանխարգելիչ միջոցառումների ծրագրումը: Ակտիվիստները տարիներ շարունակ պայքարում էին մայիսի 17-ին, անվտանգ հավաքների հասարակական տարածքներ ապահովելու համար: Քանի որ պետությունը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել նրանց ծայրահեղ աջ խմբավորումներից, ակտիվիստները ստիպված են ամեն անգամ փոխել հավաքի անցկացման վայրը, ժամանակը և ձևաչափը, ինչը շեղում է հավաքի հիմնական էությունը և վտանգում ցույցի մասնակիցների անվտանգությունը:
Հատկապես բարդ է տրանսգենդեր անձանց իրավական վիճակը: Սոցիալական կյանքում էական բարդություններ է ստեղծում օրենսդրության գրառումը, որով անձը հաստատող վկայականում սեռի մասին գրառումը փոխելու համար, տրանսգենդեր անձանցից պահանջվում է կատարել սեռափոխության վիրահատություն: Աշխատանքի և կրթության մատչելիության խոչընդոտները, մասնավորապես, խիստ ազդում են տրանսգենդեր անձանց իրավական վիճակի վրա:
Ժողովրդական պաշտպանը մեկ անգամ ևս կոչ է անում համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց, արդյունավետ կանխարգելիչ և արագ գործողություններ ձեռնարկել, ԼԳԲՏ + անձանց նկատմամբ ենթադրյալ հանցագործությունների կամ իրավախախտումների դեմ. Ծրագրել գործողություններ հասարակության շրջանում հավասարության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով. Հանրային հայտարարություններ անել՝ ի պաշտպանություն խոցելի խմբերի, այդ թվում ԼԳԲՏ + համայնքի: