Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը արժանապատվության երթի կապակցությամբ

2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված արժանապատվության երթի կապակցությամբ, Վրաստանի ժողովրդական պաշտպանը կարևոր է համարում պետության կողմից քաղաքացիների հավաքների և արտահայտման ազատության ապահովումը, գոյություն ունեցող ռիսկերի կանխարգելման և պաշտպանության համապատասխան միջոցառումների անցկացման ճանապարհով: Բացի այդ, նշում է, որ առանձնահատուկ ուշադրություն և համապատասխան իրավական արձագանք են պահանջում ծայրահեղ աջակողմյան և բռնի խմբերի կողմից ԼԳԲՏ + համայնքի ներկայացուցիչների և դրանց աջակիցների նկատմամբ տարածված սպառնալիք պարունակող հայտարարությունները:

Տարիներ շարունակ արտահայտման և խաղաղ հավաքների ազատություններով օգտվելու փորձը, ԼԳԲՏ + համայնքի անդամներն ու նրանց աջակիցները ստիպված են կատարել կյանքին և առողջությանը սպառնացող միջավայրում: Այս ֆոնին պետությունը, ԼԳԲՏ + համայնքի անդամների անվտանգության ապահովման համար պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, սահմանափակվում է անբավարար միջոցառումներով և ընդհանուր հանրային հայտարարություններով: Հոմո / տրանսֆոբիապես տրամադրված մարդկանց կողմից կատարված իրավախախտումների ու ենթադրյալ հանցագործությունների վրա արձագանքը, շատ դեպքերում հատվածային է և անարդյունավետ:

Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ցանկացած խաղաղ բողոք կամ համերաշխության ակտ, անկախ դրա բովանդակությունից, պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ, և դրա ապահովման պարտավորությունը դրվում է իշխանությունների վրա: Դրան հակառակը, բարձրաստիճան պաշտոնյաները նպաստում են հիմնախնդրի քաղաքականացմանը և համայնքի անդամների անվտանգության պաշտպանության երաշխիք են ներկայացնում անձամբ համայնքի իրավունքների սահմանափակումը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ժողովրդական պաշտպանը կոչ է անում իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց, նախորդ տարիների փորձի հիման վրա, միջոցներ ձեռնարկել, որոնք իրականում պաշտպանելու են արժանապատվության երթի մասնակիցների անվտանգությունը, խոսքի և հավաքների ազատությունը. Արդյունավետորեն արձագանքեն ենթադրյալ օրինախախտումների փաստերին. Անպատժելիության զգացողության և հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, հայտարարություններ անեն ի պաշտպանություն ԼԳԲՏ + համայնքի:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)