Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության խրախուսման խնդրին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքում է հանրային տարածքում [քաղաքական գործիչներից մեկի կողմից] արված խարանիչ հայտարարություններին, որտեղ հաշմանդամը [քաղաքական գործիչը] հիշատակվում է նվաստացուցիչ համատեքստում՝ իր սահմանափակումների պատճառով, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտարարությունները խախտում են մարդու արժանապատվության պաշտպանության հիմնարար սկզբունքները, խրախուսում են խտրականությունը երկրում և բևեռացնում հասարակությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ կարևոր մարտահրավեր, և հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դառնում են խարանի, անհավասար վերաբերմունքի և ատելության խոսքի թիրախ, ինչը դժվարացնում է նրանց լիարժեք ինտեգրումը հասարակությանը: Նման արտահայտությունները ոչ միայն մեծացնում են սոցիալական անհավասարության խնդիրը, այլեւ խոչընդոտում են հավասարության սկզբունքների հաստատմանն ուղղված դրական քայլերի։

Ժողովրդական պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին թույլ չտալ հաշմանդամություն ունեցող անձանց դնել անհավասար պայմաններում և զերծ մնալ նվաստացուցիչ ու վիրավորական հայտարարություններից։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է վերահսկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և պատրաստ է ակտիվորեն զբաղվել խտրականության դեպքերի հետ կապված բոլոր հարցերի ուսումնասիրությամբ՝ Վրաստանում արդար և հավասար միջավայրի ստեղծումը ապահովելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)