Տեղեկատվություն

Թվային դասընթաց իրավահավասարության հիմնական հարցերի վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը, «Բաց հասարակություն» հիմնադրամի աջակցությամբ թվային դասընթաց է պատրաստել իրավահավասարության հիմնական հարցերի վերաբերյալ։ Դասընթացը հիմնականում հարմարեցված է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կարիքներին, սակայն այն կարող է անցնել յուրաքանչյուր ցանկացող։ Հարցերի առնվազն 80%-ին ճիշտ պատասխանելու դեպքում կտրվի էլեկտրոնային տեղեկանք։

Դասընթացը հասանելի է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պաշտոնական կայքում՝ http://tanastsoroba.ombudsman.ge/signin

Դասընթացը բաղկացած է 4 մոդուլից և համապատասխան վարժություններից։ Առաջին մոդուլը դիտարկում է իրավահավասարության իրավունքի և խտրականության արգելման հիմնական տեսական խնդիրները, ներառյալ տեղական և միջազգային իրավական և քաղաքական շրջանակը և տեղական իշխանությունների պարտավորությունները: Երկրորդ մոդուլը տալիս է Վրաստանի օրենսդրությամբ արգելված խտրականության տարբեր ձևերի բացատրությունը: Երրորդ մոդուլը կենտրոնանում է կանանց, ԼԳԲՏ+ անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային/էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, այս գլխում նկարագրվում են նաև տեղական իշխանությունների կողմից ձեռնարկվելիք հատուկ միջոցներ՝ էական իրավահավասարություն ապահովելու համար: Իսկ չորրորդ մոդուլը վերաբերելու է Վրաստանում առկա իրավական պաշտպանության միջոցներին խտրականության վերացման դեմ։ Մոդուլը նաև տեղեկատվություն է տրամադրում տեղական իշխանությունների կողմից իրավահավասարություն ապահովելու և խտրականությունը կանխելու համար հնարավոր միջոցների մասին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)