Ժողովրդական պաշտպանը գտնվում էր Ռուսթավիի թիվ 5 կանանց հիմնարկում
2023 թվականի մարտի 24-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին գտնվում էր Ռուսթավի քաղաքի թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկում։ Ժողովրդական պաշտպանը ստուգել է հիմնարկի ենթակառուցվածքները, կենցաղային պայմանները, անձամբ հանդիպել բանտարկյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։
Ժողովրդական պաշտպանն իր մանդատի և կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում շարունակելու է ինտենսիվ մշտադիտարկել մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում և այլ փակ հիմնարկներում։