Տեղեկատվություն

Համակարգային մարտահրավերների և հանրակրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղիների վերաբերյալ աշխատաժողով

2025 թվականի հոկտեմբերի 30-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, Եվրոպական Միության «Աջակցություն Ժողովրդական պաշտպանի գրասենյակին» նախագծի հետ համատեղ, աշխատանքային հանդիպում անցկացրեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության մոնիթորինգը հանրակրթական հաստատություններում. համակարգային մարտահրավերներ և բարելավման ուղիներ» թեմայով։

Հանդիպմանը մասնակցեցին Կրթության նախարարության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ՀԻԻԱ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի երեխաների իրավունքների դեպարտամենտի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Միջոցառման բացման ժամանակ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Իրինե Չիխլաձեն և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին ընդգծեցին կրթական համակարգում երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը և այդ նպատակով համագործակցության դերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցներում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, համակարգային մարտահրավերները, ներքին մոնիթորինգի մեխանիզմները, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում երեխաների իրավունքների բարելավմանը նպաստելու հնարավոր ուղիները։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)