Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի կապակցությամբ դատարանի կողմից ընդունած որոշման վերաբերյալ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը արձագանքում է, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված հայցի վերաբերյալ, Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռին, Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից անչափահասների դուրս բերման վերաբերյալ և անհրաժեշտ է համարում դատարանի որոշման անհապաղ կատարումը:

Դատարանի վճիռը ևս մեկ անգամ միանշանակորեն մատնանշում է իրական ռիսկին ու վտանգին, որոնք առկա են հաստատությունում երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից և պահանջում են պետական ​​մարմինների կողմից ժամանակին և համակարգված գործողություններ: Ժողովրդական պաշտպանը նշում է, որ գիշերօթիկ դպրոցում իրավիճակը ոչ թե միայն չի համապատասխանում անչափահասների շահերին և առկա չափանիշներին, այլ այն վտանգավոր է երեխաների նկատմամբ բռնությունից պաշտպանվելու, լիարժեք զարգացման, սոցիալականացման և ինքնուրույն կյանքի պատրաստման տեսանկյունից:

Կարևոր է այն փաստը, որ դատարանը որոշման մեջ գիշերօթիկի ընդհանուր վիճակը գնահատում է որպես վտանգ պարունակող, և նրա որոշումը չի կարող ընկալվել, որ իբր վտանգ գոյություն ունի միայն սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար: Վրաստանի օրենսդրության համաձայն, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը, հատուկ հայցվորի կարգավիճակ ունեցող սուբյեկտ է, որն իրավունք ունի հայցվորի կարգավիճակն օգտագործել միայն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Ըստ այդմ, դատարանը սահմանափակ էր որոշում ընդունել գիշերօթիկ դպրոցում բնակվող բոլոր շահառուների վերաբերյալ:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հաստատությունում պետական ​​վերահսկողություն իրականում չի իրականացվել 10 ամիս, և վերականգնումից հետո վերահսկողությունը ընթանում է խափանումներով և ոչ լիարժեք ձևով, ինչը խոսում է անչափահասների անհատական ​​կարիքների գնահատման ակնհայտ թերությունների մասին: Հետևաբար, հիմնավոր կասկած կա, որ սահմանափակ կարողություններ ունեցող շահառուների պաշտոնական վիճակագրությունը կարող է չհամապատասխանել առկա իրականությանը և, ըստ էության, դրանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Սա ևս մեկ անգամ ընդգծում է վճիռը բոլոր շահառուների վրա տարածելու և գիշերօթիկ դպրոցից յուրաքանչյուր անչափահասի անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը, որպեսզի տեղի ունենա երեխայի ժամանակին գնահատումն ու նրանց կարիքների նույնականացումը:

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ երեխաների գիշերօթիկ դպրոցից դուրս բերելու և նրանց այլընտրանքային խնամքի տակ պահելու գործընթացը պետք է իրականացվի անչափահասների անվտանգության և շահերի առավելագույն պաշտպանությամբ, որպեսզի, այդ թվում նվազագույնի հասցվի երեխաների հոգեբանական-հուզական վիճակի սրումը: Առանց որևէ հապաղման, յուրաքանչյուր շահառուին և նրա ընտանիքին գնահատելու համար պետք է ձեռնարկվի բազմամասնագիտական ​​մոտեցում և առաջնահերթություն տրվի երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներ վերադարձնելուն, ըստ անհրաժեշտության, ընտանիքներին աջակցելով ու ամրապնդելով:

Ժողովրդական պաշտպանը մեկ անգամ ևս կոչ է անում բոլոր համապատասխան պետական ​​մարմիններին, երեխաների շահերի և անվտանգության առավելագույն պաշտպանությամբ, համակարգված գործողություններ ձեռնարկել դատարանի որոշումն անհապաղ կատարելու համար:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)