Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի նախկին դաստիարակվողների կապակցությամբ

Վրաստանի ժողովրդական պաշտպանին հայտնի է դարձել, որ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի նախկին դաստիարակվողին, ենթադրաբար ստիպել են լքել Վրաստանի պատրիարքարանի Սբ. Տբել Աբուսերիձեի անվան կրթական համալսարանի ընդհանուր կացարանը, այն բանից հետո, ինչ նա իրավապահ մարմիններին տեղեկություն է հաղորդել, գիշերօթիկ դպրոցում իր գտնվելու ժամանակ, գոյություն ունեցող ենթադրյալ բռնության փաստերի մասին:

Ժողովրդական պաշտպանն արդեն սկսել է ուսումնասիրել գիշերօթիկ դպրոցի նախկին դաստիարակվողի նկատմամբ, ենթադրյալ խտրականության փաստը: Բացի այդ, նա դիմել է իրավապահ մարմիններին, օրինական կերպով արձագանքել ենթադրյալ հարկադրանքի, ճնշման և հոգեբանական բռնության փաստերին: Քանի որ երիտասարդն այլ ապրելու տեղ չունի, նրան ժողովրդական պաշտպանի համապատասխան գերատեսչությունների հետ հաղորդակցությամբ, ժամանակավորապես տեղավորել են անվտանգ միջավայրում: Ժողովրդական պաշտպանը վերահսկելու է նրան երկարաժամկետ բնակատեղիով ապահովելու գործընթացը:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը պետական ​​գերատեսչություններին կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել, Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ապրող և նախկին դաստիարակվողների իրավական վիճակի պաշտպանությանը: Ակտիվորեն նրանց առաջարկեն անվտանգ միջավայր և պաշտպանեն նրանց բռնության, ճնշման և հարկադրանքի ցանկացած ձևից: Միևնույն ժամանակ, շարունակվի և առանց որևէ խափանման տեղի ունենա այնտեղ գտնվող անչափահասների վերաինտեգրումը ընտանիքներում և եթե չկա դրա հնարավորությունը, տեղավորել խնամքի այլընտրանքային վայրերում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)