Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը երեխաների հոգե-հուզական վիճակի ցանկացած տեսակի բռնությունից պաշտպանելու մասին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է 2021 թվականի նոյեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ, Գիգի Ուգուլավայի կողմից արված հայտարարությանը, որը վտանգավոր է երեխայի հոգե-հուզական վիճակի համար և խախտում է նրա լավագույն շահը՝ պաշտպանված լինի բռնության ցանկացած ձևից։

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ անթույլատրելի է քաղաքական ընդդիմության գործիք օգտագործել՝ երեխաներին, նրանց անձնական կյանքը և ամուսնական կարգավիճակը։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է կոնկրետ երեխայի իրավունքները, այլև վտանգում է ընդհանրապես երկրում երեխաների լավագույն շահերը: Չնայած լարված քաղաքական ֆոնին, երեխաները պետք է պաշտպանված լինեն հոգե-հուզական բռնության ցանկացած ձևից, և դա հաշվի առնելու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են հասարակական գործիչները:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում հասարակական և քաղաքական գործիչներին քաղաքական բանավեճերի կամ որևէ այլ գործընթացի ժամանակ առաջնորդվել երեխայի լավագույն շահերի պաշտպանության չափանիշներով և չխրախուսել երեխաների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը կամ այլ գործողություններ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)