Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը դարձավ Եվրոպայի մանկական օմբուդսմենների ցանցի բյուրոյի անդամ

2021 թվականի սեպտեմբերի 29-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակն, առաջին անգամ ընտրվեց՝ մանկական օբմուդսմենների եվրոպական ցանցի բյուրոյի անդամ:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը կազմակերպության լիիրավ անդամ է դարձել 2018 թվականի մարտի 29-ին: Այս կարճ ժամանակահատվածում Բյուրոյի անդամ ընտրվելը, վկայում է այն մասին, որ ցանցում ընդգրկված ինստիտուտների ներկայացուցիչները դրական են գնահատել՝ երեխաների պաշտպանության ոլորտում ժողովրդական պաշտպանի գրասենյակի գործունեությունը:

Բյուրոյում ժողովրդական պաշտպանին մեկ տարով կներկայացնի, Երեխայի իրավունքների վարչության պետի պաշտոնակատար, Քեթևան Սոխաձեն:

Երեխաների օմբուդսմենների եվրոպական ցանցին անդամակցությունը օգնում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին `ավելի լավ հասկանալ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, երեխաների իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտների տեղեկատվությունն ու ռազմավարությունը, ինչպես նաև կիսել իր փորձը միջազգային ասպարեզում: Բյուրոյի աշխատանքներին մասնակցելը մեծ պատասխանատվություն է մեր անձնակազմի համար:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը շարունակում է խթանել երեխայի հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)