Տեղեկատվություն

Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի կապակցությամբ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը շարունակում է ուսումնասիրել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների իրավական վիճակը: Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը, մենք կցանկանայինք ձեզ տեղեկացնել առկա իրավիճակի մասին:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, գիշերօթիկում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր փաստերի վերաբերյալ տեղեկատվություն է խնդրել՝ Վրաստանի գլխավոր դատախազությունից և Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: Ստացված տեղեկատվությամբ պարզվում է, որ 2016-2021 թվականներին անչափահասների նկատմամբ ենթադրյալ բռնության փաստերի առթիվ հարուցվել է չորս քրեական գործ: Հետաքննություն է ընթանում ենթադրյալ բռնության 3 դեպքերի (Քրեական օրենսգրքի 126-րդ հոդված) և ենթադրյալ բռնաբարության մեկ դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 137-րդ հոդված):

Այս պահին ժողովրդական պաշտպանի գրասենյակը չունի մանրամասն տեղեկատվություն ենթադրյալ քրեական փաստերի, դրանում ներգրավված անձանց և հանգամանքների, ինչպես նաև ձեռնարկված և շարունակվող միջոցառումների մասին: Հարցը պարզաբանելու համար ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է պատասխանատու գերատեսչություններին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)