Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի հետ
2020 թվականի սեպտեմբերի 17-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպեց Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանիի հետ:
Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել գրավյալ տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով բնակվող անձանց իրավական վիճակին և նրանց առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Նինո Լոմջարիան կարևորեց գրավյալ տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության համար առկա կամ նոր ձևաչափերի և հնարավորությունների առավելագույն օգտագործումը և այս ուղղությամբ համատեղ համագործակցության ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ազգային փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերները և Վրաստանում հավասարության վիճակը: Ընդգծեց ինտեգրման գործընթացում երիտասարդների և քաղաքացիական հասարակության էլ ավելի մեծ և ակտիվ ներգրավվածության կարևորությունը: