Բռնության և թրաֆիքինգի զոհերի սպասարկման օբյեկտների մոնիտորինգի հաշվետվություն
Հատուկ զեկույցում ներկայացված են Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից Վրաստանում գործող բոլոր պետական ապաստարաններում և ճգնաժամային կենտրոններում իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի գենդերային բաժնի աշխատակիցները, ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության աջակցությամբ, 2023 թվականին այցելել են՝ Թբիլիսիի, Գորիի, Քութայիսիի, Օզուրգեթիի, Մառնեուլիի և Թելավիի ճգնաժամային կենտրոններու։
Այցելությունների արդյունքում մշակվել է մոնիտորինգի հաշվետվություն և տրվել առաջարկություններ՝ վերացնելու հայտնաբերված թերությունները։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հուսով է, որ մոնիտորինգի արդյունքում բացահայտված թերությունները կնպաստեն Բռնության զոհերին ծառայությունների մատուցման բարելավմանը` Տուժածներին աջակցության գործակալության կողմից: